19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բրիտանացին 201 երկիր է ճամփորդել` առանց ինքնաթիռի

Լիվերփուլի բնակիչ Գրեհեմ Հյուզը այցելել է 201 երկիր` ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները եւ մի քանի այլ երկիր, ինչպիսիք են օրինակ Վատիկանը եւ Պաղեստինը, եւ տուն է վերադարձել: Այդ կերպ նա դարձավ աշխարհում առաջին մարդը, ում հաջողվել է նման մասշտաբային ճամփորդություն կատարել` առանց դիմելու ավիացիայի օգնությանը:

Հյուզն սկսել է իր ճամփորդությունը 2009-ի հունվարի 1-ին: Նա ճամփորդել է ոտքով, ավտոմեքենայով, ավտոբուսով, գնացքով, ինչպես նաեւ առեւտրային նավերով: ճանապարհին բրիտանացուն մշտապես ուղեկցել է զուգարանի նստատեղը, որին նա Լյուսի է անվանել: ճամփորդությունը, որն արդեն Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է, 1426 օր է տեւել:  “The Daily Mail”-ը գրում է, որ այդ ընթացքում բրիտանացին շուրջ 256 հազար կմ է անցել: 

33-ամյա Հյուզը խոստովանել է, որ սկզբում մտադրված չի եղել այդքան երկար  բացակայել տնից, սակայն նրա “զբոսանքն” անսպասելիորեն երկարաձգվել է: Այդ ընթացքում նրա հետ բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել: Օրինակ` Կոնգոյում նրան ձերբակալել են, իսկ Ռուսաստանում` կալանավորել: 

ճամփորդության ընթացքում նա փաստագրական ֆիլմ է նկարահանել: Այն բարեգործական բնույթ է կրել: Հյուզն օգնում է բնական ռեսուրսների պահպանությամբ զբաղվող մի կազմակերպության: Ողջ ճամփորդության ընթացքում նա իր կարիքների վրա շաբաթական 100 դոլարից ավել չի ծախսել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ