Հոգևորականները` ”Հայկական հացի” դեմ
Որոշ հոգևորականներ արգելում են ռեժիսոր և պրոդյուսեր Արմեն Գասպարյանի ”Հայկական հացը” ֆիլմի ցուցադրումը: Այս մասին ռեժիսորը այսօր հայտարարեց ասուլիսին: Ֆիլմը պատմում է այն քարի մասին, որը Հայաստանից Վրաստանով տարվում է Մոսկվա` հայ առաքելական եկեղեցի կառուցելու համար:
Ռեժիսորի խոսքով` քարն այստեղ խորհրդանշում է հացը: Ֆիլմում էրոտիկ կամ հակահայկական տեսարաններ չկան: Սակայն ինչպես նշեց Գասպարյանը,”Հայկական հացը” ներկայացված է եղել Սանկտ Պետերբուգում կայացող ”Невский благовесть” քրիստոնեական ֆիլմերի միջազգային փառատոնին, սակայն այն հանվել է փառատոնի ֆիլմերի ցանկից, քանի որ ժյուրիի անդամներից` Հայ առաքելական եկեղեցին ներկայացնող հայր Սարգիսը դեմ է եղել դրա ցուցադրմանը:
Գասպարյանը ընդգծեց, որ ֆիլմում ներկայացված է մի հատված, որը բարերարի`Վարդգես Արծրունու առաջարկով է արվել: Այդ հատվածում Հայաստանից քար են տանում Պետերբուրգում եկեղեցու կառուցման համար:Պետերբուրգի Սբ.Կատարինե եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս քահանա Չոփուրյանին դուր չի եկել այն փաստը, որ այն չի համաձայնեցվել իրենց հետ:
”Եթե Հայ առաքելական եկեղեցին դեմ է ֆիլմին, այն կցուցադրվենք ԱՄՆ-ում մակագրությամբ, որ Հայ առաքելական եկեղեցին դեմ է’,-հայտարարեց Գասպարյանը:
Նա նշեց նաև, որ ֆիլմն արժանացել է “1915 թ-ի ցեղասպանության տարում քրիստոնյա հայի հավատի ուժի խորունկ կինեմատոգրաֆիական վկայության համար”, ” Լավագույն օպերատորական աշխատանքի” և մի շարք այլ մրցանակների: