18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նման հանձնաժողովները սկսում են արդյունք տալ, երբ վերանում է քաղաքական կոմպոնենտը. Դավիթ Հարությունյան

“Նման հանձնաժողովները սկսում են արդյունք տալ, երբ վերանում է քաղաքական կոմպոնենտը, ինչքանով է այսօր  վերացած քաղաքական կոմպոնենտը կարծում եմ պետք է դատենք բոլորս”,-այսօր լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով մարտի մեկի գործով նոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ նախագծին, ասել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:

“Ես չեմ կարծում որ լավագույն ձեւը հանձնաժողովն է: Մենք ունեցել ենք նման փորձ ` փաստահավաք հանձնաժողով, որը ավելի շուտ դարձել է քաղաքական բանավեճերի հարթակ”,-շարունակեց Դավիթ  Հարությունյանը եւ նկատեց, որ այսօրվա ելույթներում էլ որոշ դեպքերում հնչում էր քաղաքական դիրքորոշում, օգտագործվում  էին այնպիսի ձեւակերպումներ, որոնք ցույց են տալիս քաղաքական ենթատեքստը:

“Ես վստահ չեմ, որ ճշմարտությանը հասնելու համար քաղաքական ենթատեքստով առաջնորդվելը լավագույն միջոցն է: Մենք ունեցանք մի փորձ, որը ձախողվեց եւ ձախողվեց, որովհետեւ ենթատեքստը քաղաքական էր”,-շեշտեց նա:

Հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ իր դիրքորոշումը պետաիրավական հանձնաժողովի նախագահը չհստակեցրեց.”Ես պետք է լսեմ բոլոր կողմերի կարծիքները եւ նոր կարտահայտեմ իմ դիրքորոշումը”:

Դավիթ Հարությունյանն ասաց նաեւ, որ ԱԺ-ն ունի իր ուրույն առաքելությունը: “Այն, թե ինչպիսի պայմաններ կային, որոնք էին այն չլուծված հարցերը մեր օրենսդրության մեջ, որոնք այսպիսի իրավիճակ ստեղծեցին, այ դրանք են մեր բուն իրավասությունների շրջանակում: Դրանով է պայմանավորված, որ հանձնաժողովը մի քանի անգամ զեկույցներ է ներկայացրել, թե որ օրենքներում մեր կարծիքով լուրջ թերություններ եւ խոչընդոտներ կան, որոնք կարող են առաջացնել նման իրավիճակ”,-նշեց նա եւ հավելեց, որ չպետք է զբաղվել նրանով, ինչի լիազորությունը չունես:  

Հիեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մինչեւ դեկտեմբերի երեքը հետաձգեց մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ-ի նախագիծը: Իսկ մինչ այդ հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց , որ մի շարք հարցեր ունի ուղղված ՀՀ կառավարությանը եւ ՀՔԾ-ին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ