08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2012

“Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ”. լավագույնը BBC-ի մրցույթում

Սեդա Ստեփանյանի “Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ” ռադիոպիեսը Բրիտանական խորհրդի և BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային 23-րդ մրցույթում ընդգրկվել է լավագույն 7 աշխատանքների ցանկում: BBC-ի համաշխարհային ծառայությունն այս տարի ստացել էր 1000-ից ավելի ռադիոպիեսներ աշխարհի տարբեր անկյուններից: Ամենամյա մրցույթում հաղթող են ճանաչվում երկու հեղինակ երկու անվանակարգում` անգլերենը որպես մայրենիով գրված ռադիոպիես և անգլերենը որպես […]

ՀԱԿ-ը որպես ինքնուրույն քաղաքական միավոր այսօր չկա. Դավիթ Շահնազարյան /վիդեո/

Հայ ազգային կոնգրեսը որպես ինքնուրույն քաղաքական գործոն այսօր չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը: Ավելին Շահնազարյանը չասաց եւ նշեց, որ ՀԱԿ-մասին մանրամասն իր գնահատականները հրապարակել է նախորդ հարցազրույցներում եւ առայժմ ավելացնելու ոչինչ չունի: Henaran.am-ի հարցին, թե ՀԱԿ-ի գոյությունը քաղաքական դաշտում ինչ-որ կերպ պահպանելու առումով արդյոք ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը այլընտրանք […]

Հալեպում մեկ հայ է սպանվել, եւս մեկին առեւանգել են

Նոյեմբերի 1-ին Հալեպի Սուրբ Գեւորգ եկեղեցու մոտ դիպուկահարի կրակոցից սպանվել է 1980-ին ծնված հայազգի Ջորջ Կաբաջյանը: Այս մասին henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Հայկական թաղամասում դեռեւս շարունակվում են կրակոցներ եւ պայթյուններ լսվել, սակայն այլ զոհերի կամ հասցված վնասի մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում: Իսկ Դամասկոս-Հալեպ ճանապարհին ապստամբները 2 մարդ են առեւանգել, որոնցից […]

Մաթեմատիկան ֆիզիկական ցավ է պատճառում մարդկանց

Եթե մարդիկ սկսում են նյարդայնանալ մաթեմատիկական խնդիրներ լուծելիս, սկսում են գործել ուղեղի այն “տարածքները”, որոնք պատասխանատու են ֆիզիկական ցավի համար, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Դատելով այդ ամենից` մաթեմատիկական գործողություններ կատարելու վախը կարող է մարդուն իրական ցավ պատճառել: Երբեմն նմանատիպ արձագանք է գրանցվում նաեւ հոգեբանական սթրեսների դեպքում: Սակայն այս անգամ Չիկագոյի համալսարանի գիտնականներին մտահոգել է հենց […]

Րաֆֆին հայտարարեց իր առաջադրման մասին /վիդեո/

՛՛Այսօր ես հայտարարում եմ նախագահական առաջիկա ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին: Սա ես անում եմ որպես ՀՀ քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն, կամք, մեղք այսօրվա իրավիճակի համար և ուզում է մասնակցել դրա ապաքինման, թողության համար՛՛,-այս խոսքերով այսօր լրագրողներին ձեռքով բարևելուց հետո ասուլիսն սկսեց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա կոչ արեց, որ իրեն զորակցեն բոլոր այն […]

Նոր դատավոր

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը` որոշում եմ. Նորա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Մայրն սպանել է որդուն` Ղուրանն անգիր չսովորելու համար

Մեծ Բրիտանիայում սկսվել է մարդասպան մոր դատավարությունը: Մայը որդուն սպանել է, քանի որ նա չի կարողացել անգիր սովորել Ղուրանի տեքստը, գրում է “The Telegraph”-ը: Քարդիֆ քաղաքում բնակվող 32-ամյա մուսուլմանուհի Սառա Իգը ծեծել է 7-ամյա որդուն այն պատճառով, որ երեխան չի կարողացել մեջբերել Ղուրանից այն տեքստը, որը նրան հրամայել էր անգիր սովորել: Ծեծից ստացված վնասվածքներից երեխան […]

ԱԺ նիստերից ամենաշատը բացակայել է Գագիկ Ծառուկյանը

Parliamentmonitoring.am կայքի տվյալներով, հինգերերոդ գումարման ՀՀ ԱԺ նիստերից ամենաշատը`28 անգամ բացակայել է  ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով նախկինում էլ ամենաշատ բացակայած պատգամավորների թոփում էր: Նա ընդհանրապես չի մասնակցել ԱԺ աշխատանքներին: ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը, համաձայն ներկայացված տվյալների, քիչ է զիջում իր խնամուն: Վերջինիս բացակայել է  22 անգամ: Ամենաշատ բացակայած պատգամավորների շարքում, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է […]

Փոթորիկը “բարձրացրեց” Օբամայի վարկանիշը

ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը` Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, հայտնել է իր աջակցությունը գործող նախագահ Բարաք Օբամային` առաջիկա նախագահական ընտրություններում: Իր դիրքորոշումը միլիարդատերը բացատրել է նրանով, թե ինչպես են իշխանություններն արձագանքել “Սենդի” փոթորկի հետեւանքները վերացնելու աշխատանքներին, գրում է “pravda.ru”-ն: Բլումբերգը նաեւ հայտնել է, որ իր որոշման վրա ազդել է նաեւ այն փաստը, որ Սպիտակ տան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված