23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆին հայտարարեց իր առաջադրման մասին /վիդեո/

՛՛Այսօր ես հայտարարում եմ նախագահական առաջիկա ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին: Սա ես անում եմ որպես ՀՀ քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն, կամք, մեղք այսօրվա իրավիճակի համար և ուզում է մասնակցել դրա ապաքինման, թողության համար՛՛,-այս խոսքերով այսօր լրագրողներին ձեռքով բարևելուց հետո ասուլիսն սկսեց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա կոչ արեց, որ իրեն զորակցեն բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են իրենց հանրապետությունը տեսնել որպես ինքիշխան երկիր, իր արժեքը գնահատող մեր տարածաշրջանում, ովքեր գիտակցում են ազգային շահը:

՛՛Ես կրում եմ իմ խոսքերի ու քայլերի պատասխանատվությունը՛՛,-նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ երբեք չի հանդուրժի սուտը: Նա վստահ է, որ եթե առաջիկա ընտրությունները լինեն ազատ ու արդար, Հայաստանը կունենա նոր նախագահ: Հակառակ դեպքում նա իր քաղաքացիական պայքարը կտանի մինչև վերջ: ՛՛Ես միայն մեկ անգամ եմ լինելու նախագահի թեկնածու և այլևս ոչ երբեք՛՛,-եզրափակեց Հովհաննիսյանը:

Այսքանով Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտեց իր խոսքը և հեռացավ՝ նշելով, որ լրագրողների մյուս հարցերին կպատասխանի երկուշաբթի օրը ժամը 12:oo-ին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ