“Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ”. լավագույնը BBC-ի մրցույթում
Սեդա Ստեփանյանի “Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ” ռադիոպիեսը Բրիտանական խորհրդի և BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային 23-րդ մրցույթում ընդգրկվել է լավագույն 7 աշխատանքների ցանկում:
BBC-ի համաշխարհային ծառայությունն այս տարի ստացել էր 1000-ից ավելի ռադիոպիեսներ աշխարհի տարբեր անկյուններից: Ամենամյա մրցույթում հաղթող են ճանաչվում երկու հեղինակ երկու անվանակարգում` անգլերենը որպես մայրենիով գրված ռադիոպիես և անգլերենը որպես օտար լեզվով գրված ռադիոպիես: Հաղթողները մեկնում են Միացյալ Թագավորություն, արժանանում դրամական պարգևի և հետևում իրենց պիեսի բեմադրմանն ու հեռարձակմանը BBC-ի համաշխարհային ծառայությամբ:
“Այս տարի հատուկ այս մրցույթի համար գրելեմ“Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ” ռադիոպիեսը, որը հիմնված է մեծամասամբ իրական դեպքերի վրա և կյանքի ու սիրո մասին է Ղարաբաղյան պատերազմի ընթացքում:
Պիեսը առանձնանում է այն բանով, որ ներկայացնում է հայկական սովորույթներն ու կյանքը փոքրիկ սահմանամերձ գյուղում“,-ասաց Սեդա Ստեփանյանը:
Սեդան ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանը, այժմ պրակտիկա է անցնում Ազատություն ռադիոկայանում: Իսկ դեկտեմբերին Երևանի պետական կամերային թատրոնում Գոռ Մարգարյանը կբեմադրի նրա հեղինակած “Ստրիպտիզ” պիեսը:
Ասում է, որ Բրիտանական խորհրդի և BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային մրցույթի համար գրված պիեսը նվիրել է իր համար թանկ մարդու, ում այլևս երբեք չի հանդիպի:
“Գրելիս, եստողատակերումմեծսերուզգացմունքներեմներարկելև հուսամ, այդամենըշատուշատմարդկանցսրտերկջերմացնիևխորհելուուիրենցկյանքըվերանայելուառիթկտա», – ասաց Սեդան:
Մրցույթին Սեդան մասնկացել է նաև նախորդ տարի` ներկայացնելով «Մահվանսպասումով» ռադիոպիեսը և կրկին ընդգրկվելով լավագույնների ցանկում: 2011 թվականինմասնակցելէ Բրիտանական խորհրդի Նա/Նելրագրողականմրցույթին` արժանանալով առաջին մրցանակինլավագույնուսանողականաշխատանքանվանակարգում` “Չեմլռի” հարցազրույց–մենախոսության համար:
BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կլինեն տարեվերջին: