29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մայրն սպանել է որդուն` Ղուրանն անգիր չսովորելու համար

Մեծ Բրիտանիայում սկսվել է մարդասպան մոր դատավարությունը: Մայը որդուն սպանել է, քանի որ նա չի կարողացել անգիր սովորել Ղուրանի տեքստը, գրում է “The Telegraph”-ը:

Քարդիֆ քաղաքում բնակվող 32-ամյա մուսուլմանուհի Սառա Իգը ծեծել է 7-ամյա որդուն այն պատճառով, որ երեխան չի կարողացել մեջբերել Ղուրանից այն տեքստը, որը նրան հրամայել էր անգիր սովորել: Ծեծից ստացված վնասվածքներից երեխան մահացել է, իսկ մայրն այրել է նրա դիակը, որպեսզի վերացնի հանցանշանները:

Սառայի խոսքով` ինքը եւ իր ամուսինը ցանկանում էին, որ իրենց որդին դառնա հաֆիզ` մուսուլման, ով անգիր գիտի ողջ Ղուրանը: “Մենք սուրբ նպատակ ունեինք: Մենք ուզում էինք, որ նա 3 ամսվա ընթացքում 35 էջ անգիր սովորի”,-հայտարարել է կինը` հավելելով, որ որպես պարգեւ որդուն նոր հեծանի էր խոստացել:

Սառա Իգը խոստովանել է, որ բազմիցս ծեծել է որդուն` նրա հաջողություններից դժգոհ լինելու պատճառով: Երեխայյի դիակը հայտնաբերելուց հետո ծնողներն ասել են, որ երեխան իբր թե մահացել է հրդեհի ժամանակ, սակայն հետաքննությունը պարզել է, որ մահը վրա է հասել այրվածքներ ստանալուց առաջ:

Ավելի ուշ կինը խոստովանել է, որ ինքն է գործել հանցանքը, սակայն հայտարարել է, թե որդուն սպանել իրեն հրամայել է շայթանը` չար ոգին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ