15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Փոթորիկը “բարձրացրեց” Օբամայի վարկանիշը

ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը` Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, հայտնել է իր աջակցությունը գործող նախագահ Բարաք Օբամային` առաջիկա նախագահական ընտրություններում: Իր դիրքորոշումը միլիարդատերը բացատրել է նրանով, թե ինչպես են իշխանություններն արձագանքել “Սենդի” փոթորկի հետեւանքները վերացնելու աշխատանքներին, գրում է “pravda.ru”-ն:

Բլումբերգը նաեւ հայտնել է, որ իր որոշման վրա ազդել է նաեւ այն փաստը, որ Սպիտակ տան գործող նախագահն աջակցում է հղիությունն արհեստական ճանապարհով ընդհատելու եւ միասեռ ամուսնությունների իրավունքին: Այս 2 հարցերին լիբերալ Բլումբերգը հատուկ նշանակություն է տալիս:

Բլումբերգի որոշման վրա ազդել է նաեւ մեկ այլ հանգամանք: Այն, որ Օբաման թույլ է տվել փոթորկից ամենաշատը տուժած Նյու Յորք, Նյու Ջերսի եւ  Քոնեքթիքուտ նահանգներին օգտվել ֆեդերալ բյուջեից: ԱՄՆ-ում փոթորկի զոհ դարձած ավելի քան 80 մարդկանց գրեթե կեսը Նյու Յորքից են:

Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կկայանան նոյեմբերի 6-ին: Առաջին ընտրական տեղամասերը բացվել են դեռեւս սեպտեմբերին: Իսկ հոկտեմբերին հնարավորոություն ընձեռնվեց քվեարկել փոստով: Նրանք, ովքեր որոշել են վաղաժամ քվեարկել, պարտավոր չեն որեւէ բացատրություն տալ իրենց որոշման համար: Վերլուծաբանները կանխատեսում են, որ կայանալիք ընտրություններում հնարավոր է ռեկորդ սահմանվի վաղաժամ քվեարկողների թվով` ընտրողների շուրջ 40 տոկոսը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ