12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մաթեմատիկան ֆիզիկական ցավ է պատճառում մարդկանց

Եթե մարդիկ սկսում են նյարդայնանալ մաթեմատիկական խնդիրներ լուծելիս, սկսում են գործել ուղեղի այն “տարածքները”, որոնք պատասխանատու են ֆիզիկական ցավի համար, տեղեկացնում է “РИА Новости”-ն:

Դատելով այդ ամենից` մաթեմատիկական գործողություններ կատարելու վախը կարող է մարդուն իրական ցավ պատճառել: Երբեմն նմանատիպ արձագանք է գրանցվում նաեւ հոգեբանական սթրեսների դեպքում:

Սակայն այս անգամ Չիկագոյի համալսարանի գիտնականներին մտահոգել է հենց ֆիզիկական ցավը, որն ավելի է լարվում սարսափեցնող իրադարձության սպասումից: Որքան շատ է  մարդ նյարդայնանում, այնքան ավելանում է նեյրոնների ակտիվույթունը:

Դա էլ իր հերթին բացահայտում է` ինչու որոշ մարդիկ ի վիճակի չեն լուծել մաթեմատիկական խնդիրներ եւ այդ պատճառով էլ ակամայից հայտնվում են հումանիտարների շարքերում: Հայտնի է նաեւ, որ վախն իր հերթին արգելակում է ուղեղի աշխատանքը` դանդաղեցնելով ինֆորմացիայի մշակումը եւ խանգարելով լուծել խնդիրները:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ