ԱԺ նիստերից ամենաշատը բացակայել է Գագիկ Ծառուկյանը
Parliamentmonitoring.am կայքի տվյալներով, հինգերերոդ գումարման ՀՀ ԱԺ նիստերից ամենաշատը`28 անգամ բացակայել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով նախկինում էլ ամենաշատ բացակայած պատգամավորների թոփում էր:
Նա ընդհանրապես չի մասնակցել ԱԺ աշխատանքներին: ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը, համաձայն ներկայացված տվյալների, քիչ է զիջում իր խնամուն: Վերջինիս բացակայել է 22 անգամ: Ամենաշատ բացակայած պատգամավորների շարքում, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է “Ժառանգության” արդեն նախկին պատգամավոր, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` 22 բացակայությամբ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը, քիչ է զիջում նրան: դեմիրճյանը բաց է թողել ԱԺ 21 նիստ: Վերջինիս հաջորդում է արդեն նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը:
Ռուբեն Հայրապետյանին հավասար բացակայել է մեկ այլ ԲՀԿ-ական`Մելիք Մանուկյանը, որին հաջորդում են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը եւ ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյանը` 18-ական բացակայությամբ: Բացակայողների թոփը եզրափակում են ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը 17 եւ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը 15 բացակայությամբ:
Ինչ վերաբերվում է ամենաակտիվ պատգամավորներին, կայքն առանձնացրել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին եւ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին ու Հրանտ Բագրատյանին: