12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2012

Ոստիկանապետը որոշել է անակնկալ մատուցել լրագրողներին

Henaran.am-ի տեղեկություններով, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշել է լրագրողների համար հատուկ կիսաբաճկոններ պատվիրել: Դրանց վրա դրոշմված կլինի  “ՄԱՄՈՒԼ, PRESS” բառերը: Սա, ըստ մեր աղբյուրների, արվում է, որպեսզի ոստիկանները հասարակական միջոցառումների` հանրահավաքների, համերգների ժամանակ լրագրողներին տարբերեն այլ քաղաքացիներից: Կիսաբաճկոնների վրա գրառումները հատուկ նյութերից են լինելու, եւ դրանք երեկոյան ժամերին եւս տեսանելի կլինեն: Լուրը փորձեցինք ճշտել ոստիկանության […]

Արա Աբրահամյանն` իր “սնանկացման” մասին

՛՛Այո, ես Լիբիայում բիզնես կորցրեցի, բայց կորուստ բառը սխալ է, ես բանկրոտ չեմ, ուղղակի կարելի է ասել, որ հաշիվները սառեցվեցին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով լուրերը, որ ինքը “բանկրոտ” է, ասաց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրամյանը: ՛՛Չկա մեկ մարդ, ում ես մեկ դոլար պարտք լինեմ, չկա մեկ մարդ, ում ես կամ […]

Արաբագետ. Թուրքիայում ինքնաթիռի հարկադիր վայրէջքը Ռուսաստանի դեմ ուղղված գործողություն է

“Ռուսաստանից Սիրիա թռչող քաղաքացիական ինքնաթիռը ստիպողաբար Անկարայում իջեցնելու եւ խուզարկելու փաստը թուրք-սիրիական հակամարտության տրամաբանական շարունակությունն է”,- մեկնաբանելով Անկարայի օդանավակայանում, Ռուսաստանից Սիրիա թռչող ինքնաթիռին հարկադիր վայրէջքին դրդելու թուրքական իշխանությունների քայլը, Henaran.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Արաբագետ Ա. Պետրոսյանի համոզմամբ, տեղի ունեցած միջադեպը եւ դրան նախորդած իրադարձությունները, մասնավորապես` թուրք-սիրիական սահմանային բախումները, փոխկապակցված են: “Սիրիական ինքնաթիռը կանգնեցնելը […]

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի պատասխանը

Ս. թ. հոկտեմբերի 8-ին “Հանուն կյանքի” նախաձեռնության հեղինակները մամուլում բաց նամակ են հղել ինձ` բարձրացնելով մի կարեւորագույն հարց, այն է` հղիությունների արհեստական ընդհատումների մտահոգիչ քանակի նվազման ուղղությամբ հետեւողական աշխատանքի անհրաժեշտությունը: Ողջունելով հասարակական շրջանակներում տվյալ խնդրի վերաբերյալ գոյություն ունեցող սրտացավությունն ու նախաձեռնողականությունը` պարզաբանեմ, որ այդ հարցը գտնվում է պետական մարմինների, նաեւ` իմ սեւեռուն ուշադրության ներքո: Մասնավորապես, […]

Ես հայ եմ, սիրում եմ իմ հայրենիքը. Արա Աբրահամյան/վիդեո/

Հայաստանում հոկտեմբերի տասնհինգին տեղի են ունենալու Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության համագումարները: Այս մասին այսօր ասուլիսին խոսեց  Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: ՛՛Ստեղծեցինք հայկական ազգային հասարակական կազմակերպություն, որը համախմբեց ամբողջ աշխարհի հայությանը՛՛,-ասաց Աբրահամյանը: Առաջիկա համագումարին ներկայացվելու են մի քանի տարվա գործունեությունը և ապագա պլանները: Անցկացվելու են ՛՛Ռուսաց երգի՛՛ […]

Խաչիկյանի խափանման միջոցը փոխվել է

Henaran.am-ի ունեցած  տեղեկություններով փոխվելէ Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի խափանման միջոցը: Կալանքի փոխարեն ընտրվել է ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին: Երեկ երեկոյան արդեն նա ազատության մեջ է եղել: Տեղեկությունը հասատաեց Կարեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը: “Քննության ընթացքում արդեն իսկ բավականին գործողություններ կատարելուց հետո հավանաբար պարզվել է, որ քննության ընթացքին խոչընդոտելու վտանգն […]

Սիրիան Էրդողանին մեղադրում է ստելու մեջ

Սիրիայի ԱԳ նախարարությունը մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ստելու մեջ: էրդողանը հայտարարել է, որ Մոսկվայից Դամասկոս ուղեւորվող ինքնաթիռում, որը վայրէջք է կատարել Անկարայում, արգելված ապրանքներ կան, հաղորդում է  “AFP”-ը: Սիրիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ “Թուրքիայի վարչապետը շարունակում է ստել` Սիրիայի նկատմամբ իր կառավարության  թշնամական վերաբերմունքը թաքցնելու նպատակով”: Նաեւ նշվում է […]

Քաղաքապետարանը փոփոխել է փակ փողոցների ցանկը

“Էրեբունի-Երևան-2794” տոնակատարության օր մայրաքաղաքում տրանսպորտային տեղաշարժի համար լրացուցիչ դժվարություններ չառաջացնելու նպատակով՝  որոշակի փոփոխության է ենթարկվել տոնակատարության օրը փակ փողոցների նախապես հայատարարված ցանկը։ Ըստ այդմ, 2012թ. հոկտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 8։30-ից ավտոտրանսպորտի համար փակ կլինեն. Մաշտոցի պողոտան, Գր.Լուսավորչի, Զաքյան, Վազգեն Սարգսյան, Իտալական, Բեյրութի, Արգիշտիի, Ամիրյան, Մելիք Ադամյան, Պուշկինի, Թումայնան, Օրբելու փողոցները: Խորենացու փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև […]

Սամվել Ֆարմանյանը հավատում է հայ ֆուտբոլիստների հաղթանակին

Այսօր կայանալիք Հայաստան-Իտալիա խաղում հայերի հաղթանակին է հավատում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Այս մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում: ‎”Սկուադրա Աձուրայի” հետ սպասվող դիմակայությանն ընդառաջ, հավաքականի տղաների ոգին տեղն է, տրամադրվածությունը՝ բարձր: Ես հավատում եմ մեր ազգային հավաքականին. այս թիմի համար անհաղթահարելի մրցակից իսկապես չկա: Տա՛ Աստված, որ նաև սպորտային բախտը վաղը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի