12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2012

Կադրային փոփոխություններ ոստիկանությունում. նշանակվել են Շարմազանովն ու Կարապետյանը

Այսօր կայացած ոստիկանության կոլեգիայի նիստից հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային մի քանի փոոփոխություններ է արել: Henaran.am-ի  տեղեկություններով, ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արտակ Կարապետյանը նշանակվել է ոստիկանության Երեւանի քաղաքի պետի տեղակալ: Վերջինս` Մ. Նուրիջանյանն ուղարկվել է թոշակի: Կադրային մյուս փոփոխությունը Լոռիի ոստիկանությունում է:  Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության   գնդապետ Էրիկ  Շարմազանովը նշանակվել է ոստիկանության Վանաձորի բաժնի […]

ԵՄ-ն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

2012-ի Խաղաղության Նոբելյան մրցանակին է արժանացել Եվրամիությունը` Եվրոպայում խաղաղության եւ ժողովրդավարության մեջ ներդրում ունենալու համար: Նորվեգիայի նախկին վարչապետ եւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդը հայտարարել է, որ Եվրոպան “պատերազմի աշխարհամասից վերածվեց խաղաղության աշխարհամասի”: “ԵՄ-ը  մեծ ներդրում է ունեցել 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի միասնության մեջ”,-հայտարել է Յագլանդը: 2004-ին Յագլանդն արդեն առաջադրել էր ԵՄ-ան թեկնածությունը խաղաղության Նոբելյան […]

Այսօր Նիկիտա Սիմոնյանի ծննդյան օրն է

Այսօր` հոկտեմբերի 12-ին, լրանում է Արարատ-73-ի լեգենդար մարզիչ, օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 86-ամյակը: Մեծն մարզիկը բազմիցս հայտարարել է, որ ինքը հարյուր տոկոսանոց հայ է, ինչպես եւ հարյուր տոկոսանոց ռուսաստանցի է: Հիշեցնենք, որ Նիկիտա Սիմոնյանը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, վաստակավոր մարզիչ: Վերջինս իր ֆուտբոլային կարիերան սկսել է  ‘Դինամոյում’  (1944–1945), ապա հանդես […]

“Իտալիան ուժեղ է, բայց թույլ կողմեր էլ ունի”. Շարմազանովը մեր հավաքականի հաղթանակը կտոնի մարզասերների հետ

Եթե Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը խաղար Իսպանիայի հետ, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ եւ ֆուտբոլասեր Էդուարդ Շարմազանովը, որը իտալական ֆուտբոլրի մեծ երկրպագու է, անկասկած կերկրպագեր իր ֆավորիտ թիմին, բայց երբ խոսքը Հայաստանի հավաքականի մասին է, մյուս բոլոր թիմերը, ինչպես Շարմազանովն է նշում, երկրոդական են դառնում: “Հայաստանի հավքականն ում  հետ էլ որ խաղա, սկսած Հունաստանի հավաքականից, ես երկրպագելու […]

Քաղաքամայր Երևանը պատրաստվում է հերթական տարեդարձին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական շրջայցով ծանոթացել է Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում ընթացող տոնական բեմերի կահավորման աշխատանքներին: Էրեբունի թանգարանին հարակից տարածքում Տարոն Մարգարյանին է ներկայացվել  գլխավոր թատերականացված ներկայացման մանրամասներն ու բեմական կահավորման աշխատանքները: Բեմականացման գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը քաղաքապետին վստահեցրել է, որ հոկտեմբերի 14-ին թանգարանի հարակից հրապարակն ամբողջությամբ կվերածվի թատերական հարթակի: Ռուբեն Հովհաննիսյանը […]

Ամերիկացիները ջակուզիով հեծանիվ են արտադրել /ֆոտո/

“FitWet” կոչվող արտասովոր մարզասարք է արտադրել Ֆլորիդայի ֆիրմաներից մեկը: Սարքն իրենից ներկայացնում է հեծանիվի եւ ջակուզիի հիբրիդ: Մարզանքը, համապատասխանաբար, եւս հիբրիդային է. հարկավոր է պտտել անիվները` ջրով լի վաննայի մեջ: Սարքի հեղինակները պնդում են, որ վաննայում մեկ ժամ անիվները պտտելով կարելի է 800 կիլոկալորիա այրել, իսկ առանց վաննայի` 400: Սարքը կուրախացնի նաեւ ցելյուլիտով տառապող կանանց: […]

Թանկարժեք տոմսերը վաճառված են

Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերն այսօր վաճառվում են միայն ‘Հանրապետական’ ու ‘Հրազդան’ մարզադահլիճներում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՖՖ-ի լրատվության բաժնից: Նշենք նաև, որ գրեթե բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները, տոմսարկղերում այլևս չկան թանկարժեք տոմսեր: Օրինակ` ‘Հանրապետական’ մարզադաշտում վաճառքի են դրված միայն 3000 դրամ արժողությամբ տոմսերը: Իսպառ վաճառվել են 7000 և […]

Ինքնասպանություն կնոջ եւ աղջկա առաջ

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջի, հոկտեմբերի 12-ին, ժամը 14.48-ին  Երեւանի Կիեվյան կամրջից քաղաքացի է նետվել: Դեպքի հետ կապված  այլ մանրամասներ է հաղորդում shamshyan.com կայքը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որ տղամարդը իրեն կամրջից ցած նետելուց առաջ եղել է կնոջ եւ աղջկա հետ: Այս պահին նրանք գտնվում են ժամանած բուժբրիգադի բժիշկների հսկողության […]

ՏՄՊՊՀ նախագահը թիկնապահներ չի ուզում

‘Պարոն Շաբոյանը պաշտոնավարման առաջին օրվանից հրաժարվել է և երբևէ չի ունեցել անձնական անվտանգության աշխատակիցներ’,-Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով լուրերը, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նախագահից թիկնապահներ է պահանջել, ասաց ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանը: Հարցին, թե որևէ մեկը չի սպառնացել Շաբոյանին կամ վախեցրել դեղերի շուկայում արված վերջին բացահայտումներից հետո, քարտուղարը պատասխանեց, որ նման բան չկա: ‘Այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի