07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԵՄ-ն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

2012-ի Խաղաղության Նոբելյան մրցանակին է արժանացել Եվրամիությունը` Եվրոպայում խաղաղության եւ ժողովրդավարության մեջ ներդրում ունենալու համար:

Նորվեգիայի նախկին վարչապետ եւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդը հայտարարել է, որ Եվրոպան “պատերազմի աշխարհամասից վերածվեց խաղաղության աշխարհամասի”:

“ԵՄ-ը  մեծ ներդրում է ունեցել 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի միասնության մեջ”,-հայտարել է Յագլանդը:

2004-ին Յագլանդն արդեն առաջադրել էր ԵՄ-ան թեկնածությունը խաղաղության Նոբելյան մրցանակի` առաջարկելով ընդարձակել եվրոպական համագործակցության գործընթացը:

Այս տարի թեկնածուների շարքում 231 թեկնածու կար, այդ թվում` 43 հասարակական եւ միջազգային կազմակերպություններ:

Մրցանակը տրվում է 1901-ից եւ համարվում է ամենաբարձր վարկանիշով եւ հայտնի միջազգային մրցանակը` հասարակա-քաղաքական եւ հումանիտար գործունեության ոլորտում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ