07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ինքնասպանություն կնոջ եւ աղջկա առաջ

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջի, հոկտեմբերի 12-ին, ժամը 14.48-ին  Երեւանի Կիեվյան կամրջից քաղաքացի է նետվել:

Դեպքի հետ կապված  այլ մանրամասներ է հաղորդում shamshyan.com կայքը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որ տղամարդը իրեն կամրջից ցած նետելուց առաջ եղել է կնոջ եւ աղջկա հետ: Այս պահին նրանք գտնվում են ժամանած բուժբրիգադի բժիշկների հսկողության տակ:
Պարզվել է, որ տղամարդը Հարավ Արեւմտյան Ա3 թաղամասի բնակիչ՝ 72-ամյա Ռ. Տիրատուրյանն: Նա ինքնասպանությունից առաջ դատարկել է գրպանների ողջ պարունակությունը եւ դուրս է եկել տանից: Կինը ինչ-որ բան կանխազգալով հետեւել է նրան: Իսկ արդեն Կիեւյան կամրջի վրա տեղի է ունեցել ողբերգությունը:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Աշոտ Օհանյանը:
Այս պահին հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները ճոպանի օգնությամբ գետից դուրս են բերում դին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ