16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Քաղաքամայր Երևանը պատրաստվում է հերթական տարեդարձին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական շրջայցով ծանոթացել է Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում ընթացող տոնական բեմերի կահավորման աշխատանքներին:

Էրեբունի թանգարանին հարակից տարածքում Տարոն Մարգարյանին է ներկայացվել  գլխավոր թատերականացված ներկայացման մանրամասներն ու բեմական կահավորման աշխատանքները: Բեմականացման գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը քաղաքապետին վստահեցրել է, որ հոկտեմբերի 14-ին թանգարանի հարակից հրապարակն ամբողջությամբ կվերածվի թատերական հարթակի: Ռուբեն Հովհաննիսյանը նաև նշել է, որ ներկայացման որոշ հատվածներ հաճելի անակնկալ կլինեն տոնակատարության բոլոր մասնակիցների համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է բեմահարթակներին հարակից տարածքներում ավելացնել տոնական ձևավորման պարագաները:

Տեխնիկական վերջին շտկումներն են արվում նաև Հանրապետության Հրապարակում տեղակայված տոնական գլխավոր միջոցառման բեմահարթակում:

Աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթանալով բեմերում ընթացող աշխատանքների ընթացքին Տարոն Մարգարյանն ընդհանուր առմամբ գոհ է մնացել նախապատրաստական գործընթացից. ‘Հոկտեմբերի 14-ին մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրն է և մենք` բոլորս միասին, բարձր տրամադրությամբ պետք է նշենք Երևանի տոնը: Բոլոր գլխավոր բեմահարթակներում աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Ես վստահ եմ, որ հոկտեմբերի 14-ին Երևանն իսկապես կլինի տոնական և մենք կկարողանանք ապահովել բարձր տրամադրություն: Մեզ համար նաև շատ կարևոր է, որ այդ օրը երևանցին դառնա տոնախմբության անմիջական մասնակիցը: Մեկ անգամ ևս հոկտեմբերի 14-ին բոլորին հրավիրում եմ քաղաքի փոքր կենտրոն, մասնակցելու բազմաթիվ և բազմաբնույթ տոնական միջոցառումներին’, – նշել է Տարոն Մարգարյանը:

Այս մասին  Henaran.am-ին տեղակացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ