Թանկարժեք տոմսերը վաճառված են
Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերն այսօր վաճառվում են միայն ‘Հանրապետական’ ու ‘Հրազդան’ մարզադահլիճներում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՖՖ-ի լրատվության բաժնից:
Նշենք նաև, որ գրեթե բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները, տոմսարկղերում այլևս չկան թանկարժեք տոմսեր: Օրինակ` ‘Հանրապետական’ մարզադաշտում վաճառքի են դրված միայն 3000 դրամ արժողությամբ տոմսերը: Իսպառ վաճառվել են 7000 և 5000 դրամ արժողությամբ տոմսերը:
Հավելենք, որ տոմսարկղերի մոտ հերթեր են գոյացած. և ֆուտբոլասերները, և ոչ ֆուտբոլասերները ցանկանում են իրենց ներկայությամբ աջակցել հայ ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ Հայաստան-Իտալիա խաղը կկայանա այսօր` հոկտեմբերի 14-ին, ժամը 21:00-ին: