Խաչիկյանի խափանման միջոցը փոխվել է
Henaran.am-ի ունեցած տեղեկություններով փոխվելէ Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի խափանման միջոցը: Կալանքի փոխարեն ընտրվել է ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին: Երեկ երեկոյան արդեն նա ազատության մեջ է եղել:
Տեղեկությունը հասատաեց Կարեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը: “Քննության ընթացքում արդեն իսկ բավականին գործողություններ կատարելուց հետո հավանաբար պարզվել է, որ քննության ընթացքին խոչընդոտելու վտանգն արդեն չկա եւ խափանման միջոցը փոխվել է` ընտրվել է ստորագրությամբ չբացակայելը”,-Henaran.am-ին փոխանցեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանի եւ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբայրը ձերբակալվել էր այս տարվա օգոստոսի 31-ին` կապված Ախթալայում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ Խաչիկյանի և ոմն Բոդոլի` Արսեն Չիչյանի, որը մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետն է, ծեծկռտուք էր տեղի ունեցել: Գործի շրջանակներում կա նաև մեկ այլ կալանավորված` Էդգար Հախվերդյանը:
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, օգոստոսի 30-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա: