16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի պատասխանը

Ս. թ. հոկտեմբերի 8-ին “Հանուն կյանքի” նախաձեռնության հեղինակները մամուլում բաց նամակ են հղել ինձ` բարձրացնելով մի կարեւորագույն հարց, այն է` հղիությունների արհեստական ընդհատումների մտահոգիչ քանակի նվազման ուղղությամբ հետեւողական աշխատանքի անհրաժեշտությունը:

Ողջունելով հասարակական շրջանակներում տվյալ խնդրի վերաբերյալ գոյություն ունեցող սրտացավությունն ու նախաձեռնողականությունը` պարզաբանեմ, որ այդ հարցը գտնվում է պետական մարմինների, նաեւ` իմ սեւեռուն ուշադրության ներքո: Մասնավորապես, իմ անձնական միջոցներով շուրջ երկու տարի է արդեն` ֆինանսավորում եմ Ստեփանակերտի ծննդատանը գործող երկու հոգեբանների աշխատանքը, ովքեր, նախքան հղիության արհեստական ընդհատման ակտը, պարտադիր կերպով հոգեբանա-բացատրական զրույց են ունենում այդ քայլին դիմող կանանց հետ: Գոհունակությամբ կարող եմ նշել, որ այս ընթացքում դրա շնորհիվ փրկվել են մի քանի տասնյակ երեխաների կյանքեր: Այնուամենայնիվ, քաջ գիտակցելով, որ այդ ուղղությամբ կատարվող ցանկացած քայլ կենսական նշանակություն ունի, պատրաստակամությունս եմ հայտնում բազմապատկելու իմ պաշտոնական ու անձնական ջանքերը հղիությունների արհեստական ընդհատման դեպքերի նվազման ուղղությամբ, այդ թվում` աչքի առաջ ունենալով նաեւ “Հանուն կյանքի” նախաձեռնության առաջարկությունները: Համապատասխան կառույցների հետ քննարկելով հատուկ հանձնաժողովի ձեւավորման գաղափարը` կփորձենք մոտ ապագայում ձեռնհաս մասնագետներից ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ձեւավորել խնդրո առարկայով զբաղվող մի կառույց:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ