17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սիրիան Էրդողանին մեղադրում է ստելու մեջ

Սիրիայի ԱԳ նախարարությունը մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ստելու մեջ: էրդողանը հայտարարել է, որ Մոսկվայից Դամասկոս ուղեւորվող ինքնաթիռում, որը վայրէջք է կատարել Անկարայում, արգելված ապրանքներ կան, հաղորդում է  “AFP”-ը:

Սիրիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ “Թուրքիայի վարչապետը շարունակում է ստել` Սիրիայի նկատմամբ իր կառավարության  թշնամական վերաբերմունքը թաքցնելու նպատակով”: Նաեւ նշվում է այն փաստը, որ ինքնաթիռում գտնվող ողջ բեռներն ունի անհրաժեշտ փաստաթղթերը եւ զենք կամ որեւէ այլ արգելված ապրանք չի պարունակում: Ինչպես նաեւ նշվում է, որ “եթե ինքնաթիռում ռազմական սարքավորումներ կան, ապա Էրդողանը դրանք պետք է ցուցադրի գոնե թուրք ժողովրդին”:

Նախօրեին` հոկտեմբերի 11-ին, Էրդողանը հայտարարել էր, որ ինքնաթիռում ռուսական ընկերություններից մեկի արտադրության ռազմական տեխնիկա է, որը նախատեսված է Սիրիայի ՊՆ-ան համար: Ընդ որում, բեռների ճշգրիտ նկարագրությունն Էրդողանը չի տվել:

“Syrian Air” ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռն ստիպված է եղել վայրէջք կատարել Անկարայում այն բանից հետո, երբ այն գրավվել է թուրքական 2 կործանիչների կողմից: Թուրքիան այդ քայլը բացատրում է նրանով, որ ինքնաթիռում արգելված բեռների մասին տեղեկություն է ստացել:

Ինքնաթիռում գտնվող արկղերի ստուգումից հետո այն շարունակել է իր թռիչքը դեպի Դամասկոս: Այժմ Սիրիան պահանջում է Թուրքիայից վերադարձնել բռնագրավված ապրանքը, սակայն թե ինչ է դա իրենից ներկայացնում, երկրի կառավարությունը չի ճշտել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ