28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Ես հայ եմ, սիրում եմ իմ հայրենիքը. Արա Աբրահամյան/վիդեո/

Հայաստանում հոկտեմբերի տասնհինգին տեղի են ունենալու Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության համագումարները: Այս մասին այսօր ասուլիսին խոսեց  Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:

՛՛Ստեղծեցինք հայկական ազգային հասարակական կազմակերպություն, որը համախմբեց ամբողջ աշխարհի հայությանը՛՛,-ասաց Աբրահամյանը:

Առաջիկա համագումարին ներկայացվելու են մի քանի տարվա գործունեությունը և ապագա պլանները: Անցկացվելու են ՛՛Ռուսաց երգի՛՛ փառատոն դպրոցներում, կլոր սեղաններ, ՛՛Մենք կանք, մենք կլինենք՛՛ մրցանակաբաշխություն: Կազմակերպությունը նաև վերանորոգում է դպրոցներ, մշակութային օջախներ:

՛՛Սա լրացուցիչ մի աշխատանք է, որը ես վերցրել եմ իմ վրա և անում եմ, որովհետև ես հայ եմ, սիրում եմ իմ հայրենքիը, իմ եկեղեցին: Համոզված եմ, որ համագումարը հաջող կանցնի՛՛,-ընդգծեց Արա Աբրահամյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ այս տարվա մրցանակային ֆոնդը լինելու է հարյուր միլիոն դրամ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ