13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2012

Մանուշակը հանել է “վաճառվում է” ցուցանակը. 168 ժամ

“168 ժամ”-ում հրապարակված այն տեղեկությունը, որ ՀԱԿ կենտրոնական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանը մեկնել է ՀՀ-ից եւ շինարարական բիզնես է ծավալել Սոչիում, մեծ իրարանցում է առաջացրել ՀԱԿ-ում:   Ըստ թերթի,  նախագահական ընտրություններից հետո Մանուշակ Պետրոսյանը բողոքում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելը բավական թանկ արժեցավ իր ընտանիքին, քանի որ իշխանությունները սկսեցին խոչընդոտներ ստեղծել իր եղբոր շինարարական բիզնեսի […]

Գեներալ Մանվելը բացատրություն է պահանջելու Գյումրիի քաղաքապետից

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է ազատվել Վարդան Ղուկասյանի կադրերից մեկից` տրանսպորտի բաժնի պետ Յուրա Ալեքսանյանից, որը ղեկավարում է ԵԿՄ Շիրակի մարզային կառույցը եւ գեներալ Մանվելի մտերիմներից է: Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը՝ վկայակոչելով Գյումրիի քաղաքապետարանի իր աղբյուրներին։ “Քաղաքապետարանցիների ասելով՝ Վարդան Ղուկասյանը, ով մշտապես տիրություն է արել ազատամարտիկներին, նրանց ֆինանսապես օգնել, ԵԿՄ-ին տարածք է տրամադրել, […]

Թիվ 1 լիբերալը կոտրել է ոտքը. Իրավունք

Երեկ Երեւանում խոսակցություններ էին պտտվում այն մասին, թե իբր Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը “Էրեբունի” բժշկական կենտրոնում ենթարկվել է վիրահատության։  Այդ մասին գրում է “Իրավունք” թերթը։ “Իսկությունը պարզելու նպատակով թերթիի թղթակիցը զանգահարել է  պարոն Հովհաննիսյանին, ով հենց այդ պահին գտնվում էր հիվանդանոցում։ Վերջինս պարզաբանեց. “Սպորտով զբաղվելու ընթացքում ոտքս վնասվել էր, […]

Արմեն Ամիրյանը հրավիրվե՞լ էր դատախազություն. Հայկական ժամանակ

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը ուրբաթ օրն այցելել էր ՀՀ գլխավոր դատախազություն: Երեկ “Հայկական ժամանակի” թղթակիցը փորձել է պարզել, թե որն է նրա այդ այցելության պատճառը՝ հաշվի առնելով, որ պետական կառույցների այս կամ այն ղեկավարներին, վերջին ավանդույթի համաձայն մեղադրանքներ են առաջադրվում: “Հանրային ռադիոյի տնօրենը հայտարարել է, որ ինքը բոլոր տեղերում լավ ընկերներ ունի եւ այդ […]

Տեր-Պետրոսյանը կամուկացի մեջ է. Իրատես de facto

ՀԱԿ-ը նախագահի ընտրություններում սեփական թեկնածուով է հանդես գալու: “Իրատես de facto”-ի տեղեկությունների համաձայն, կոնգրեսականների գերակշիռ հատվածն այս դիրքորոշման կողմնակիցն է` հստակ պնդելով, որ այլ քաղաքական ուժի հետ համագործակցությունը խիստ անհեռանկար քայլ կլինի: Ավելին, վերջիններս հակված են, որ այդ թեկնածուն լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլապես խժդժությունների նոր ալիք կբարձրանա: Սակայն, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, այսօր ՀԱԿ-ում […]

Էլի Արմեն Գեւորգյանը. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն` օրերս տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո ՀՀ ապագա վարչապետացուի հարցր կարծես թե վերջնականապես հստակեցվել է: Եվ չնայած այն բանին, որ եւ´ Քոչարյանը, եւ´ Սերժ Սարգսյանը հնարավոր թեկնածուների հարցում բավականին ծանրութեթեւ են արել, վերջում, այնուամենայնիվ, ընտրությունը կանգ է առել ՀՀ տարածքային կաոավարման նախարար, փոխվարչապետ Արմեն […]

Խաչիկյանն իրեն լավ է զգում. 168 ժամ

Ախթալայի քաղաքապետ, ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը երեկ “168 ժամ”-ի թղթակցի հետ զրույցում պնդել է, թե ինքը չի հանդիպել կալանավայրում գտնվող իր եղբորը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վագգեն Խաչիկյանին, սակայն քիչ անց խոստովանել է, որ մեկ անգամ այցելել է նրան: Հարցին, թե այս ձերբակալվելուց հետո տեսե՞լ եք Վ. Խաչիկյանին, […]

Կստորագրվի նոր հուշագիր. Հրապարակ

ԱՄՆ դեսպանի հետ Ծառուկյանի հանդիպումը շարժել է առանց այդ էլ ԲՀԿ-ից դժգոհ ռուսական կողմի զայրույթը, որը մինչ այդ դժգոհ էր Օսկանյանին կուսակցության երկրորդ համար դարձնելու հանգամանքից: “Ծառուկյանն ամենահարմար պահը չէր ընտրել այդ բանն անելու համար”,- ասում են ռուսները` նկատի ունենալով ռուս-ամերիկյան լարված հարաբերությունները եւ վերջին զարգացումները` Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի հարկադիր վայրէջքի առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի […]

Նախագահը ցավակցել է Կաթողիկոսին եւ հավատավոր ժողովրդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ Երուսաղեմի Սուրբ Աթոռի Պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. “Վեհափառ Տեր, Խոր վշտով տեղեկացա Երուսաղեմի Սուրբ Աթոռի Պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի ցավալի վախճանի մասին: Երկար տասնամյակներ գլխավորելով Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը եւ անմնացորդ ծառայելով իր ժողովրդին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի