13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2012

Նախագահը Շիրակի եւ Արագածոտնի մարզերում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի եւ Շիրակի մարզեր: Արագածոտնում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել “Գոլդեն Գրեյփ ԱրմԱս” ընկերության նորակառույց գինու-կոնյակի գործարանի բացման արարողությանը, որի հիմնարկեքին Նախագահը մասնակցել էր 2010թ. սեպտեմբերին: Սերժ Սարգսյանը շրջել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրության պայմաններին եւ ընկերության զարգացման ծրագրերին: Հանրապետության նախագահին ներկայացվել է, […]

Քաղաքապետի հրաժեշտը` խաշի սեղանի շուրջ

Կապանի դեռեւս գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը հոկտեմբերի 16-ին տեղացի լրագրողներին հրավիրել է խաշի: Այս անգամ էլ նա չի խախտում ավանդույթը` նշելով Հայ մամուլի օրը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ից Կապանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը: Ի դեպ, սա գործող քաղաքապետի վերջին “անակնկալն” է լրագրողներին: Նախատեսված են նաեւ նվերներ: Մրցանակի կարժանանան հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Ռիհաննան նոր ալբոմի շապիկը զարդարել է իր մերկ մարմնով /վիդեո/

2012-ի նոյեմբերի 19-ին կթողարկվի Ռիհաննայի “Unapologetic” կոչվող նոր ալբոմը: Երգչուհու համար, ով հայտարարել էր, թե “որքան մերկանում է, այնքան ավելի հարմարավետ է զգում իրեն”, սա հերթական առիթն էր մերկանալու, քանի որ սկավառակի շապիկը “զարդարել” է հենց ինքը` Ռիհաննան` իր մերկ մարմնով: Ռիհաննան մեկական ալբոմ է թողարկում սկսած 2005-ից, բացառություն է եղել միայն 2008-ը: Երգչուհու նախորդ […]

Արման Սահակյանը` համարյա մենա՞կ

Թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված, ՀՀԿ-ական  “Սովռանո” ՍՊԸ տնօրեն Արման Սահակյանը լուրջ մրցակից չի ունենա: Henaran.am-ի տեղեկություններով, ոչ մի  հեղինակություն ունեցող գյումրեցի այստեղ չի առաջադրվելու: Հիշեցնենք, Արման Սահակյանը մայիսի 6-ին առաջադրվել էր թիվ 34-ում,  սակայն նրան հաղթեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը: Որոշ տեղեկությունների համաձայն, Սահակյանին “գցեց” Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:  

ՀԱԿ-ը չի անցնի, Րաֆֆին էլ չի տուժի

‘Նշանակություն չունի, թե ով կլինի ՀԱԿ-ի թեկնածուն, քանի որ  նրանք պարտվում են՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է Կոնգրեսի առավել հավանական թեկնածուն նախագահական ընտրություններում: “Ով էլ լինի այդ թեկնածուն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, թե մեկ ուրիշը, միևնույն է, նա պարտվելու է` անցողիկ չեն իրենք՛՛: ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի […]

Մադոննան “մերկապար է կազմակերպել” սեփական որդու աչքի առջեւ /վիդեո/

Ամերիկացի փոփ թագուհի Մադոննան իր ողջ կանքի ընթացքում չի դադարել զարմացնել հանրությանը, շոկի ենթարկել եւ երաժշտության աշխարհ նորություններ բերել: Նրա համերգները միշտ աննախադեպ են եղել ոչ միայն երգչուհու ուժեղ ձայնի եւ կենդանի կատարումների, այլ նաեւ նրա հետաքրքիր շոուների շնորհիվ: Իր “MDNA” համաշխարհային շրջագայության շրջանակներում Լոս Անջելեսում տեղի ունեցած համերգի ժամանակ ներկա է եղել նաեւ երգչուհու […]

Վարդան Ղուկասյանը նեղացած չէ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը զբաղվում է գործարարությամբ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանը: ՛՛Ոչ թե քաղաքական կյանքից կամ քաղաքականությունից  է հեռանում պարոն Ղուկասյանը, այլ այս պահին ուղղակի գործարարությամբ է զբաղվում՛՛,-նշեց նա, հավելելով, թե Վարդան Ղուկասյանը ” շարունակում է լինել գյումրեցիների կողքին ու զբաղվել բարեգործությամբ”: Արդյոք նախկին քաղաքապետի հանդեպ չի փոխվել […]

Հնարավոր է մի օր խաղամ ՛՛Յուվենթուսում՛՛. Հենրիխ Մխիթարյան

Իտալական La Stampa-ն զրուցել է Հայաստանի հավաքականի և  Դոնեցկի ՛՛Շախտյորի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: –Իտալիայի հավաքականի դարպասը գրավելուց հետո ի՞նչ զգացողություններ ունեցաք: -Դա հրաշալի էր: Մեծ ուրախություն: Ցավոք, այդ գոլը չբավականացրեց, որպեսզի ուրախություն պարգևենք մեր երկրպագուներին: –Դուք ավելի ու ավելի ճանաչված եք դառնում Եվրոպայում: -Ես Աստղ չեմ: -Կցանկանայի՞ք խաղալ Իտալիայում: – Ձեզ մոտ մեծ ակումբներ […]

ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ, որի կազմում էին նաեւ Մահմեդականների դեմ անհանդուրժողականության եւ խտրականության դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Սենատոր Ադիլ Ախմետովը եւ Հակասեմականության դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ռաբբի Էնդրյու Բեյքերը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի