06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մադոննան “մերկապար է կազմակերպել” սեփական որդու աչքի առջեւ /վիդեո/

Ամերիկացի փոփ թագուհի Մադոննան իր ողջ կանքի ընթացքում չի դադարել զարմացնել հանրությանը, շոկի ենթարկել եւ երաժշտության աշխարհ նորություններ բերել: Նրա համերգները միշտ աննախադեպ են եղել ոչ միայն երգչուհու ուժեղ ձայնի եւ կենդանի կատարումների, այլ նաեւ նրա հետաքրքիր շոուների շնորհիվ:

Իր “MDNA” համաշխարհային շրջագայության շրջանակներում Լոս Անջելեսում տեղի ունեցած համերգի ժամանակ ներկա է եղել նաեւ երգչուհու որդեգրված զավակը` Դեւիդը: Պատանին նվագել է DJ Մարտին Սոլվեյգի հետ: Նրանց երաժշտությունն այնքան է ոգեւորել Մադոննային, որ նա սկսել է հանվել հանրության եւ սեփական որդու աչքի առջեւ: Նա կանգ է առել կրծկալի վրա, իսկ տաբատն այնպես է իջեցրել, որ մերկացրել է ողջ հետույքը:

Հայտնի չէ` ինչպես է արձագանքել դրան Մադոննայի որդին, սակայն նա հավանաբար սովոր է հայտնի մայրիկի խենթ արարքներին:

http://youtu.be/8RCwLA30qqo

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ