Հնարավոր է մի օր խաղամ ՛՛Յուվենթուսում՛՛. Հենրիխ Մխիթարյան
Իտալական La Stampa-ն զրուցել է Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ՛՛Շախտյորի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
–Իտալիայի հավաքականի դարպասը գրավելուց հետո ի՞նչ զգացողություններ ունեցաք:
-Դա հրաշալի էր: Մեծ ուրախություն: Ցավոք, այդ գոլը չբավականացրեց, որպեսզի ուրախություն պարգևենք մեր երկրպագուներին:
–Դուք ավելի ու ավելի ճանաչված եք դառնում Եվրոպայում:
-Ես Աստղ չեմ:
-Կցանկանայի՞ք խաղալ Իտալիայում:
– Ձեզ մոտ մեծ ակումբներ կան, առաջնությունն էլ է հոյակապ: Այդուհանդերձ, եթե որևէ մեկը հետաքրքրված է իմ ծառայություններով, նա առաջին հերթին պետք է մրցաշրջանի վերջում դիմի ՛՛Շախտյորին՛՛:
-Ինչ կասեք ՛՛Յուվենտուսի՛՛ մասին:
-Հիանալի թիմ է, դրանում ինքներս համոզվեցինք` նրանց դեմ խաղալով Չեմպիոնների լիգայում:
-Ցանկանո՞ւմ եք այնտեղ տեղափոխվել:
-Հնարավոր է մի օր դա իրականություն դառնա. ես դեռ երիտասարդ եմ, բայց այժմ իմ գլխում միայն մի միտք է` ինչպես օգնել ՛՛Շախտյորին՛՛ Չեմպիոնների լիգայում:
-Լուչեսկուն Ձեզ Կակայի հետ է համեմատել:
-Վատ համեմատություն չէ, իսկ ավելի լուրջ` Կական ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց նա իր հատկանիշներն ունի, ես` իմ: