Էլի Արմեն Գեւորգյանը. Չորրորդ ինքնիշխանություն
Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն` օրերս տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո ՀՀ ապագա վարչապետացուի հարցր կարծես թե վերջնականապես հստակեցվել է:
Եվ չնայած այն բանին, որ եւ´ Քոչարյանը, եւ´ Սերժ Սարգսյանը հնարավոր թեկնածուների հարցում բավականին ծանրութեթեւ են արել, վերջում, այնուամենայնիվ, ընտրությունը կանգ է առել ՀՀ տարածքային կաոավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի վրա, որն, ըստ հայտնի զույգի, ընդունելի տարբերակ է գրեթե բոլոր քաղաքական թիմերի համար:
Խոսակցության ընթացքում “կողմերը” եկել են այն եզրահանգման, որ Արմեն Գեւորգյանն իրենց իմացած կադրերից լավագույնն է, ով գիտի պահել ընդանված խաղի կանոնները եւ որեւէ ձեւով չի անցել այդ կանոնների վրայից: Հենց այս առավելության համար էլ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը քննարկել են Գեւորգյանի հնարավոր նշանակման տարբերակները: Ի դեպ, սեփական պաշտոնանկության մասին լուրերին արդեն իսկ շատ թեթեւ է սկսել վերաբերվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բանն այն է, որ վերջինս իր մտերմիկ շրջապատում հաճախ է սկսել բարձրաձայնել, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, եւ որ ինքը հետագայում էլ ցանկացած ոլորտում կարող է իրեն արդարացնել: Նկատենք նաեւ, որ չի բացառվում Տիգրան Սարգսյանին նորից Կենտրոնական բանկ գործուղեն”,- գրում թերթը: