16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գեներալ Մանվելը բացատրություն է պահանջելու Գյումրիի քաղաքապետից

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է ազատվել Վարդան Ղուկասյանի կադրերից մեկից` տրանսպորտի բաժնի պետ Յուրա Ալեքսանյանից, որը ղեկավարում է ԵԿՄ Շիրակի մարզային կառույցը եւ գեներալ Մանվելի մտերիմներից է: Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը՝ վկայակոչելով Գյումրիի քաղաքապետարանի իր աղբյուրներին։

“Քաղաքապետարանցիների ասելով՝ Վարդան Ղուկասյանը, ով մշտապես տիրություն է արել ազատամարտիկներին, նրանց ֆինանսապես օգնել, ԵԿՄ-ին տարածք է տրամադրել, նախքան իր հեռանալը տրանսպորտի բաժնի պետ է նշանակել ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանին, որպեսզի գոնե այս ձեւով կարողանա օգտակար լինել հաշմանդամ ազատամարտիկներին: Հաշվարկելով, որ կարելի է 30 անաշխատունակ ազատամարտիկների որպես դիսպետչեր տեղավորել աշխատանքի, նա այս պաշտոնը հանձնել է Յուրա Ալեքսանյանին: Սակայն Գյումրիի նորանշանակ քաղաքապետը ԵԿՄ-ի ղեկավարին առաջարկել է իր կամքով հեռանալ: Սա, ըստ մեր աղբյուրների, հարուցել է գեներալ Մանվելի զայրույթը, քանի որ ԵԿՄ-ն ՏԻՄ ընտրությունների ժամանակ պաշտոնապես սատարել է Սամվել Բալասանյանին: Լուրեր են շրջում, որ գեներալը պատրաստվում է այս թեմայի շարջ բացատրություն պահանջել պարոն Բալասանյանից”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ