03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խաչիկյանն իրեն լավ է զգում. 168 ժամ

Ախթալայի քաղաքապետ, ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը երեկ “168 ժամ”-ի թղթակցի հետ զրույցում պնդել է, թե ինքը չի հանդիպել կալանավայրում գտնվող իր եղբորը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վագգեն Խաչիկյանին, սակայն քիչ անց խոստովանել է, որ մեկ անգամ այցելել է նրան:

Հարցին, թե այս ձերբակալվելուց հետո տեսե՞լ եք Վ. Խաչիկյանին, Հ. Խաչիկյանը պատասխանել է. “Չէ, չեմ տեսել”: Հարցին, թե` ցանկությո՞ւն էլ չեք ունեցել նրան տեսնելու, նա պատասխանել է. “Որ ասեմ չէ` կհավատա՞ք”:

Այնուհետեւ թերթի թղթակիցը հետաքրքրվել է` այսինքն` դիմել եք տեսակցության համար` մերժե՞լ են Ձեզ, ինչին ի պատասխան` Հ. Խաչիկյանն ասել է. “Չէ… Մի անգամ տեսել եմ: Մի քանի օր առաջ”: Հարցին էլ, թե ինչպե՞ս էր իրեն զգում Վագգեն Խաչիկյանը, նա պատասխանել է. “Լավ, լավ”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ