10 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահը ցավակցել է Կաթողիկոսին եւ հավատավոր ժողովրդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ Երուսաղեմի Սուրբ Աթոռի Պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

“Վեհափառ Տեր,

Խոր վշտով տեղեկացա Երուսաղեմի Սուրբ Աթոռի Պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի ցավալի վախճանի մասին:

Երկար տասնամյակներ գլխավորելով Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը եւ անմնացորդ ծառայելով իր ժողովրդին ու հավատքին` Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանն անգնահատելի ներդրում ունեցավ ինչպես հայ ժողովրդի հոգեւոր արժեքների տարածման, այնպես էլ տարբեր կրոնների միջեւ հանդուրժողականության եւ առողջ երկխոսության մթնոլորտի ձեւավորման գործում: Մեծ մտավորականի, Հայ Առաքելական եկեղեցու նվիրյալ հետեւորդի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

 

Խորապես ցավում եմ անդառնալի կորստյան համար եւ անկեղծորեն կիսում Հայ Առաքելական եկեղեցու բոլոր հավատավորների վիշտը: Բոլորիս համար այս ծանր պահին թող Բարձրյալը մեր հոգիներին տոկունություն եւ հոգեւոր խաղաղություն սփռի”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ