16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Կստորագրվի նոր հուշագիր. Հրապարակ

ԱՄՆ դեսպանի հետ Ծառուկյանի հանդիպումը շարժել է առանց այդ էլ ԲՀԿ-ից դժգոհ ռուսական կողմի զայրույթը, որը մինչ այդ դժգոհ էր Օսկանյանին կուսակցության երկրորդ համար դարձնելու հանգամանքից: “Ծառուկյանն ամենահարմար պահը չէր ընտրել այդ բանն անելու համար”,- ասում են ռուսները` նկատի ունենալով ռուս-ամերիկյան լարված հարաբերությունները եւ վերջին զարգացումները` Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի հարկադիր վայրէջքի առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի արձագանքը:

Այս ամենը եւ ներքաղաքական որոշ զարգացումներ կարող են հանգեցնել այն բանին, որ Ծառուկյանն ի վերջո հայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Թե ինչ ֆորմատով կլինի այդ սատարումը` դեռ հայտնի չէ: Ըստ որոշ աղբյուրների, չի բացառվում նոր հուշագրի ստորագրումը, որը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա օրերին:

Այս մասին ենթադրում է “Հրապարակ”-ը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ