11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2012

Շարմազանովը ԱՄՆ դեսպանին կոչ է արել ձեռնպահ մնալ իրավական խնդիրները քաղաքականացնելուց

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է ԱՄՆ-ի դեսպանի՝ Օսկանյանի վերաբերյալ հայտարարությանը։ “Ազատության” հետ զրույցում նա կոչ է արել դեսպանին ձեռնպահ մնալ Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց: “Բնականաբար, չեմ կիսում ԱՄՆ-ի հարգարժան դեսպանի հայտարարության մեջ առկա կարծիքը առ այն, որ սա արդարադատության ընտրովի կիրառում է, որովհետեւ սա բացառապես իրավական խնդիր է, եւ […]

Ծառուկյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Առանձնազրույցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կարևորել է ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպումը: Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են մեր երկրի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող մի շարք թեմաների շուրջ: Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ […]

Գերբեւեռացում կուսաթաղանթի վրա

Սեքսոպատոլոգ Սևադա Հակոբյանը չգիտի, թե արդյոք արհեստական կուսաթաղանթները, որոնց Հայաստան ներմուծման մասին երեկ լուրեր էին շրջանառվում, արդյոք կարող են գործնականում կիրառություն ունենալ, թե ոչ: Քանի որ դրանք դեռևս գործնական կիրառություն չեն ունեցել, մասնագետները չգիտեն, որքանով են վստահելի ու առաղջության համար անվնաս: Ինչ վերաբերում է դրանց կիրառմանը բարոյական տեսանկյունից, ապա դա էլ  խիստ վիճելի է: Սակայն […]

Լեդի Գագան փսխել է բեմին /վիդեո/

Լեդի  Գագան վատ է զգացել սեփական համերգի ժամանակ: Երգչուհին 4 անգամ փսխել է եւ ստիպված է եղել հեռանալ բեմից: Երբ Գագան վերադարձել է, նա բացատրել է երկրպագուներին, որ ամեն ինչ կարգին է եւ անհանգստանալու կարիք չկա: Նա նշել է, որ իր հետ երբեմն պատահում են նման բաներ: Չնայած այն բանին, որ իրավիճակն այնքան էլ հաճելի […]

Ի՞նչ է կատարվում դեղերի շուկայում

“Չի կարելի միանշանակ պնդել, թե դեղերը մեծ չափով թանկացել են կամ ՀՀ դեղերի շուկայում առկա դեղերի մեծ մասն է թանկացել: Կան եւ թանկացումներ, եւ էժանացումներ”,- անդրադառնալով դեղերի շուկայում վերջին շաբաթներին նկատվող  թանկացումներին, Henaran.am-ի հետ զրույցում ասել է Դեղարտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Նրա խոսքով, այդպես էլ հստակ չէ, թե ինչ ուսումնասիրությունների հիման վրա է […]

Ռուսներն ու եվրոպացիները ֆավորիտ են համարում իտալացիներին

Որոշ ռուսական կայքեր սահմանել են աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան-Իտալիա խաղի գործակիցները: Ըստ ռուս բուքմեյքերների` հանդիպման բացարձակ ֆավորիտ են համարվում իտալացիները: Այս աղյուսակում պարզ երևում է, թե ինչպիսի առավելություն են տալիս նրանք Իտալիայի հավաքականին (կարմիր գույն): Սակայն ամեն դեպքում ռուս բուքմեյքերները հավատում են նաև հայերի հաղթանակին (կանաչ գույն): Մեր ազգային հավաքականի հաղթանակը […]

Արտակարգ պատահար. ջրազրկվել է Կապանը. վթարի արդյունքում տուժածներ չկան/վիդեո/

Հոկտեմբերի 10-ին, ժամը 16-ի սահմաններում վթարվել է Սյունիքի մարզկենտրոն Կապանը սնուցող հիմնական ջրագիծը: Քաղաքի  բոլոր թաղամասերը ջրաջրկված են: Վթարը տեղի է ունեցել Բաղաբերդ թաղամասի կամուրջի մոտակայքում` գտնվող բարձր ճնշման 500 մմ-ոց խողովակաշարում: Ջրի մեծ հոսքը ողողել է 2 խանութ-կրպակ, ինչպես նաեւ մեկ բնակելի տուն: Փրկարարները այդ տնից դուրս են բերել երկու կնոջ եւ մեկ երեխայի: Նրանց […]

Հռոմի պապն առաջին անգամ աղոթքն արաբերենով է ընթերցել

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հավատացյալներին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ առաջին անգամ աղոթքն ընթերցել է արաբերենով: “Ես աղոթում եմ բոլոր արաբալեզու մարդկանց համար: Աստված օրհնի ձեզ”,-հայտարարել է նա` Վատիկանում հավաքված 20 հազար ուխտագնացների առջեւ: Բենեդիկտոս 16-րդի քարոզչությունը նվիրված  է եղել Վատիկանի 2-րդ տաճարին, որն սկսել է աշխատել 50 տարի առաջ, սակայն ընդամենը 3 տարով: Այդ […]

Շոտլանդիա-Հայաստան 4:0

Շոտլանդիայում կայացած ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքկաանը 0:4 հաշվով զիջեց տանտերերի թիմին: Առաջին խաղակեսում հաշիվն այդպես էլ չբացվեց, բոլոր չորս գնդակները մեր դարպասն ուղարկվեցին երկրորդ խաղակեսում: Ավելացնենք, որ վաղը` հոկտեմբերի 11-ին, Հայաստանի մրցակիցն է լինելու Շվեյցարիայի ընտրանին, որն երեկ 1:1 հաշվով ավարտեց Ռումինիայի հետ հանդիպումը: Հայաստան-Շոտլանդիա մրցավեճը կսկսվի 22:30-ին (Երևանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի