06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Արտակարգ պատահար. ջրազրկվել է Կապանը. վթարի արդյունքում տուժածներ չկան/վիդեո/

Հոկտեմբերի 10-ին, ժամը 16-ի սահմաններում վթարվել է Սյունիքի մարզկենտրոն Կապանը սնուցող հիմնական ջրագիծը: Քաղաքի  բոլոր թաղամասերը ջրաջրկված են: Վթարը տեղի է ունեցել Բաղաբերդ թաղամասի կամուրջի մոտակայքում` գտնվող բարձր ճնշման 500 մմ-ոց խողովակաշարում:

Ջրի մեծ հոսքը ողողել է 2 խանութ-կրպակ, ինչպես նաեւ մեկ բնակելի տուն: Փրկարարները այդ տնից դուրս են բերել երկու կնոջ եւ մեկ երեխայի: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում,  այլ տուժածներ չկան:

Պատահարի հատվածով է  անցնում Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, որն այս պահին   ճանապարհային ոստիկանների կողմից վերահսկվում է: Ճանապարհը  միակողմանի երթեւեկելի է:

Ջրատարի վթարի վերացման աշխատանքներն սկսվել են եւ, ըստ պատասխանատուների,  այն կտեւի մեկ օր:

Տեսանյութն ու լուսանկարները www.vkapane.ru-ի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ