16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գերբեւեռացում կուսաթաղանթի վրա

Սեքսոպատոլոգ Սևադա Հակոբյանը չգիտի, թե արդյոք արհեստական կուսաթաղանթները, որոնց Հայաստան ներմուծման մասին երեկ լուրեր էին շրջանառվում, արդյոք կարող են գործնականում կիրառություն ունենալ, թե ոչ: Քանի որ դրանք դեռևս գործնական կիրառություն չեն ունեցել, մասնագետները չգիտեն, որքանով են վստահելի ու առաղջության համար անվնաս:

Ինչ վերաբերում է դրանց կիրառմանը բարոյական տեսանկյունից, ապա դա էլ  խիստ վիճելի է: Սակայն Հակոբյանը համոզված է, որ սա զուտ քողարկման խաբեության մի ինչ-որ տարբերակ է: Նրա խոսքով` նախ և առաջ կուսություն անատոմիական հասկացությունը պետք չէ շփոթել մարդու անաղարտության, մարդկանց միջև անկեղծ փոխհարաբերության հետ, քանի որ անաղարտությունն այլ բան է, կուսությունը մեկ այլ բան:

‘Երբ ամուսնական զույգերի մեջ հենց ի սկզբանե դրվում է այս կասկածի երևույթը, հետագայում ամուսնական կյանքի  նվիրվածությունն ու հարմոնիան ևս կասկածի տակ են դրվում: Եթե տղայի մոտ կա կասկած, այսպիսի ամուսնությունը դատապարտված է  ոչ ներդաշնակ լինելուն”,-ասաց սեքսոպատոլոգը:

Կուսության խնդիրը չպետք է լինի արդիական ու որոշիչ:

‘Մեր իրականության մեջ մարդկանց մոտ գերբևեռացում կա կուսաթաղանթի` որպես անատոմիական հասկացության վրա: Այդ բացը լրացնելու համար մարդիկ ի շահ իրենց նպատակների ստեղծում են դրանց իմիտացիա անող փոխարինող ստրուկտուրա: Սա կիրառվելու է` քողարկելու, խաբելու իրական փոխհարաբերությունները, մարդու իրական որակները’,-նշեց Հակոբյանը:

Նման կեղծ միջոցները կիրառվում են ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր այն ազգերի մոտ, որտեղ  արդի է կուսաթաղանթի խնդիրը, ինչը չի կարելի ասել զարագացած եվրոպական երկրների մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ