15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հռոմի պապն առաջին անգամ աղոթքն արաբերենով է ընթերցել

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հավատացյալներին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ առաջին անգամ աղոթքն ընթերցել է արաբերենով:

“Ես աղոթում եմ բոլոր արաբալեզու մարդկանց համար: Աստված օրհնի ձեզ”,-հայտարարել է նա` Վատիկանում հավաքված 20 հազար ուխտագնացների առջեւ:

Բենեդիկտոս 16-րդի քարոզչությունը նվիրված  է եղել Վատիկանի 2-րդ տաճարին, որն սկսել է աշխատել 50 տարի առաջ, սակայն ընդամենը 3 տարով: Այդ տաճարում Կաթոլիկ եկեղեցին հավանություն է տվել շատ կարեւոր բարեփոխումների, որոնք զգալիորեն փոխել են այդ կազմակերպությունը:

Ներկայիս Հռոմի պապը, ով աշխարհիկ կյանքում Յոզեֆ Ալոիզ Ռատցինգեր է, եւս մասնակցել է այդ տաճարի աշխատանքներին, որոնց ժամանակ հայտնի է դարձել իր բարեփոխումներով:

Հռոմի պապն ամեն տարի շնորհավորում է կաթոլիկների Սուրբ ծնունդը մի քանի լեզուներով, այդ թվում եւ արաբերեն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ