28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Լեդի Գագան փսխել է բեմին /վիդեո/

Լեդի  Գագան վատ է զգացել սեփական համերգի ժամանակ: Երգչուհին 4 անգամ փսխել է եւ ստիպված է եղել հեռանալ բեմից: Երբ Գագան վերադարձել է, նա բացատրել է երկրպագուներին, որ ամեն ինչ կարգին է եւ անհանգստանալու կարիք չկա: Նա նշել է, որ իր հետ երբեմն պատահում են նման բաներ: Չնայած այն բանին, որ իրավիճակն այնքան էլ հաճելի չի եղել, Գագան մտածել է, որ դա “ծիծաղելու լավ առիթ է” եւ նույնիսկ թվիթերյան իր բլոգում տեղադրել է համերգի այն մասին տեսագրությունը, որտեղ ինքը փսխում է:

Միաժամանակ երգչուհուն մոտ աղբյուրները պնդում են, որ նրա մոտ տոքսիկոզ է: Գագայի հղիության մասին լուրերը մամուլում վաղուց են հայտնվել, սակայն պաշտոնական հաստատում այդպես էլ չի եղել: Գուցե համերգի ժամանակ տեղի ունեցած տհաճ միջադեպը ստիպի՞ Գագային բացել խաղաքարտերը:

Նշենք, որ վերջերս նույն իրավիճակում էր հայտնվել մեկ այլ փոփ աստղ` Ջասթին Բիբերը:

http://youtu.be/hdsyN9FPk64

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ