23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է կատարվում դեղերի շուկայում

“Չի կարելի միանշանակ պնդել, թե դեղերը մեծ չափով թանկացել են կամ ՀՀ դեղերի շուկայում առկա դեղերի մեծ մասն է թանկացել: Կան եւ թանկացումներ, եւ էժանացումներ”,- անդրադառնալով դեղերի շուկայում վերջին շաբաթներին նկատվող  թանկացումներին, Henaran.am-ի հետ զրույցում ասել է Դեղարտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Նրա խոսքով, այդպես էլ հստակ չէ, թե ինչ ուսումնասիրությունների հիման վրա է մամուլը նշում, որ դեղերի 80 տոկոսը թանկացել է եւ ընդհանրապես, որքանով է դա համապատասխանում իրականությանը. “Մեր միությունը իր հնարավորությունների սահմաններում մշտական մոնիտորինգ  է իրականացնում: Մենք չենք արձանագրել, որ դեղերի  մեծ մասը թանկացել են: Մենք պնդում ենք, որ որոշ տեսակի դեղեր թանկացել են, որոշները` էժանացել”:

Նրա խոսքով` դեղերի գների տատանումները պայմանավորված են մի շարք օբյեկտիվ հանգամանքներվ` դոլար-դրամ փոխարժեքով, տրանսպորտային ծառայութունների գների փոփոխությամբ, ներմուծվող դեղերի խմբաքանակի մեծությամբ կամ սեզոնայնությամբ, ինչպես նաեւ այսպես ասած, զուգահեռ դիստրիբյուցիայով:

“Երբ մի դեղը, նախկինում ներմուծվում էր մեկ դիստրիբյուտորի կողմից եւ նա էր հսկում գնային քաղաքականությունը, հիմա նույն դեղից կարող են ներկրել տարբեր կազմակերպություններ տարբեր երկրներից եւ ինչ-որ ժամանակահատվածում կարող են գները գցել: Խմբաքանակը վերջանալուց հետո  կարող է ստեղծվել արհեստական դեֆիցիտ, որի պայմաններում հնարավոր է նաեւ արհեստական թանկացում”,-նշեց Սամվել Զաքարյանը:

ԱՎԾ տվյալներով, նախորդ ամսվա համեմատ, սեպտեմբեր ամսին դեղորայքի գինն աճել է   1 տոկոսով: Այս մասվա ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են եւ կհրապարակվեն հոկտեմբերի վերջին աշխատանքային օրը:

Նշենք սակայն, որ ԱՎԾ-ն ներկայացնում է սպառողական գների ինդեքսը  միայն ամենալայն սպառման 12 անուն դեղերի եւ տեխնիկական միջոցների համար / դեղահաբ “Ամպիցիլին”, դեղահաբ “Վիտամին C”, սիրտ-անոթային հեղուկ դեղամիջոց “Կորվալոլ”,  դեղահաբ “Անալգին”,  լուծվող հաբեր”Քոլդրեքս”, հակաալերգիկ դեղամիջոց, յոդ բմբակ,  վիրակապ , օպտիկական ակնոց, ոսպնյակ, ներարկիչ/, մինչդեռ սպառողները բախվում են ավելի թանկարժեք դեղերի թանկացումներին:

Հավելենք, որ դեղերի շրջանառության ոլորտում առաջացած խնդիրները հարուցել են նաեւ ԱՆ մտահոգությունը: Ոլորտի խնդիրներին լուծում տալու,  արտադրողից մինչև սպառող շղթայում բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ և մատչելի դեղերով ապահովելու, ինչպես նաև  տեղական դեղերի արտադրության նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով նախարարությունը մշակել եւ  շրջանառության մեջ է դրել “Դեղերի մասին”  նոր օրենքի նախագիծը, որը առողջապահության նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանի փոխանցմամբ, այսօր քննարկվել է  նախարարին կից կոլեգիայի նիստում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ