08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 26, 2012

Սիրիայում խախտվել է տոնական հրադադարը

Հոկտեմբերի 26-ին Սիրիայի մայրաքաղաքԴամասկոսի արվարձաններում թեժ մարտեր են ընթացել կառավարական զորքերի եւ ապստամբների միջեւ, հաղորդում է “Reuters”-ը: Արյունահեղությունը շարունակվում է` չնայած մեկ օր առաջ կնքված հրադադարին: Ընդդիմության տվյալներով` զրահամեքենաների հարվածների եւ դիպուկահարների կրակոցներից առնվազն 3 մարդ է զոհվել, եւս մի քանիսը վիրավոր են: Գրոհն ուղղված է եղել Հարաստայից ոչ հեռու գտնվող ռազմական բազայի ուղղությամբ: Հարաստան […]

Կրկին կունենանք ծառերով հարուստ մայրաքաղաք. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Ի դեմս կանաչապատման ընկերությունների տնօրենների շնորհակալություն հայտնելով նրանց բոլոր աշխատակիցներին ամենօրյա նվիրված աշխատանքի համար, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքի հանդեպ ցուցաբերած սրտացավության արդյունքն ակնհայտ է: Այդ են վկայում շուրջ երեք անգամ ավելացած ծաղկապատման, կանաչապատման ու կանաչ տարածքների խնամքի այս տարվա […]

Մեր ազգի 2/3-րդն ապրում է արտերկրում. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած ‘ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր թրենդներ և տեխնոլոգիաներ’ խորագրով համաժողովի բացմանը: Կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է. ‘Մեր ազգի 2/3-րդն ապրում է արտերկրում, ինչը նշանակում է, որ դրամական փոխանցումները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Մենք պարտավոր ենք նայել ապագային՝ փորձելով վեր հանել այն բոլոր […]

Իվանիշվիլին չի կարող վարչապետ լինել, եթե վերադարձնի իր վրացական քաղաքացիությունը

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած “Վրացական երազանք” կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, ով վերջերս գլխավորեց վրացական կառավարությունը, կարող է զրկվել այդ պաշոտնից իր` վրացական քաղաքացիությունը կրկին ստանալուց հետո: “Բավական է, որ դատարանը վերադարձնի իմ քաղաքացիությունը, եւ ես չեմ կարող այլեւս վարչապետ լինել”,-Իվանիշվիլիի խոսքերն է մեջբերում “Ինտերֆաքսը”: Ներկա պահին Իվանիշվիլին կառավարությունը ղեկավարում է որպես Ֆրանսիայի քաղաքացի, սակայն վրացական […]

Նույնիսկ պոռնիկներին մենք պոռնիկ չենք ասում. Գալուստ Սահակյանի պատասխանը

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախ հայտարարեց, որ ՀԱԿ-ի` յոթ հոգանոց “ազնիվ ու անպաշտպան” խմբակցությունը  “շարունակում է նեղել 70  հոգու”: Այնուհետ պատգամավորը պատասխանեց “Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցում իր արտահայտած մտքերի շուրջ ՀՀԿ-ական պատգամավորների հնչեցրած կարծիքներին, որոնք Լեւոն Զուրաբյանը անձնական վիրավորանք է համարել: Վիրավորված պատգամավորը հայտարարեց.”Մենք խոսում ենք փաստերով, իսկ նրանք […]

Փամբակ գյուղի ճանապարհին դանակահարվել է ժամկետային զինծառայող

Լոռու մարզի Փամբակ գյուղից դեպի ԳՈՒՑ զորամաս ընկած ճանապարհին հոկտեմբերի 25-ին` գիշերը ժամը 2-ի սահմաններում, դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասացին Ոստիկանության լրատվության բաժնից: Դանակահարվածը ժամկետային զինծառայող 20-ամյա Հայկ Մելքոնյանն է: Վերջինիս տեղափոխել են Վանաձորի զինվորական հիվանդանոց:  Հանգամանքները պարզվում են, քննություն է կատարվում:  

ԲՀԿ-ը զարմացնում է Աշոտյանին

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հռետարոկան հարց է ուղղել ԲՀԿ-ականներին: Աշոտյանին զարմացնում է, թե ինչու ԲՀԿ-ն չի կողմնորոշվում նախագահական ընտրությունների վերաբերյալ: ‘Լսելով իմ բհկական գործընկերների բազմազան ու բազմապիսի տեսակետները գալիք նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ, հետևյալ հարցն է ծագում. ԲՀԿ-ում անձնական տեսակետներից մինչև պաշտոնական դիրքորոշում ՄԵԿ ՔԱՅԼ Է, ԹԵ ՄԵԾ ԱՆԴՈՒՆԴ…’,-գրել է Աշոտյանը Ֆեյսբուքյան իր […]

Տարվա ոճային քաղաքական գործիչը

Այսօր ‘Amore’ հայ-իտալական հոլդինգը Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր ‘Style Screen’ ամենամյա մրցանակաբաշխությունը: ‘Տարվա ոճային քաղաքական գործիչ’ անվանակարգում հաղթող է ճանաչվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Այս մասին Ուրիխանյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

Հավաստագիր են ստացել 1610 հավակնորդ

Ավարտվել է հոկտեմբերի 2-19-ը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/ հավաստագրի/ համար հավակնորդների քննությունները: Այս փուլում քննությանը մասնակցության դիմում էին ներկայացրել 122 հավակնորդ, որից քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնել և հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր են ստացել 79 մասնակից, 1 հավակնորդ չի ներկայացել քննության և 42 հավակնորդ չեն հաղթահարել քննության արդյունքները: Այսպիսով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված