21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Կրկին կունենանք ծառերով հարուստ մայրաքաղաք. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Ի դեմս կանաչապատման ընկերությունների տնօրենների շնորհակալություն հայտնելով նրանց բոլոր աշխատակիցներին ամենօրյա նվիրված աշխատանքի համար, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքի հանդեպ ցուցաբերած սրտացավության արդյունքն ակնհայտ է: Այդ են վկայում շուրջ երեք անգամ ավելացած ծաղկապատման, կանաչապատման ու կանաչ տարածքների խնամքի այս տարվա ծավալները: Քաղաքապետը նաև կարևորել է թիմային համագործակցված աշխատանքը, ինչի արդյունքում միասնական մոտեցմամբ այս տարի կանաչապատվել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները. “Երևանը մեկ համայնք է և մեկ ընտանիքի նման աշխատելով մենք կկարողանանք հասնել շատ ավելի լավ արդյունքների: Այդ մասին է փաստում նաև այս տարվա կատարած աշխատանքը և վստահ եմ, որ այն կլինի շարունակական’,-նշել է քաղաքապետը:

Ներկայացնելով 2013թ-ին մայրաքաղաքում կանաչապատման ուղղությամբ նախատեսվող առաջնահերթությունները, Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կանաչապատման բնագավառում նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով, քաղաքապետը կարևորել է նաև Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը, ինչպես նաև հնարավոր բոլոր վայրերում նոր անտառ-պուրակների ստեղծումը:

‘Եթե արդեն հաջորդ տարվանից մենք համատեղ ուժերով մեկ կամ երկու վարչական շրջաններում նախաձեռնենք անտառ-պուրակների հիմնման աշխատանքները, ապա վստահ եմ, որ մի քանի տարի անց մեր և մեր համաքաղաքացիների ցանկությունը կդառնա իրական և կրկին կունենանք ծառերով հարուստ մայրաքաղաք’,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետի որոշմամբ բարեխիղճ աշխատանքի համար մայրաքաղաքի վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրեններն ու աշխատակիցները արժանացել են դրամական պարգևների: Կանաչապատման ընկերությունների տնօրենները, շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, քաղաքապետին խոստացել են, որ այսուհետ ևս կաշխատեն մեծ նվիրումով ու եռանդով:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ