Նույնիսկ պոռնիկներին մենք պոռնիկ չենք ասում. Գալուստ Սահակյանի պատասխանը
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախ հայտարարեց, որ ՀԱԿ-ի` յոթ հոգանոց “ազնիվ ու անպաշտպան” խմբակցությունը “շարունակում է նեղել 70 հոգու”:
Այնուհետ պատգամավորը պատասխանեց “Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցում իր արտահայտած մտքերի շուրջ ՀՀԿ-ական պատգամավորների հնչեցրած կարծիքներին, որոնք Լեւոն Զուրաբյանը անձնական վիրավորանք է համարել:
Վիրավորված պատգամավորը հայտարարեց.”Մենք խոսում ենք փաստերով, իսկ նրանք անցել են անձնական վիրավորանքների, եթե պոռնիկը բարոյական մարդուն անվանարկում է պոռնիկ, դրանից ոչ մի բան չի փոխվում, բարոյական մարդը մնում է բարոյական մարդ, իսկ պոռնիկը ավելի է բացահայտում իր էությունը”:
“Մարդը չի կարող նեղանալ հաչոցից, վիարվորվել էվոլյուցիոն զարգացմամբ ավելի ցածր գտնվողներց”,-շարունակեց Լեւոն Զուրաբյանը:
Լեւոն Զուրաբյանի այս հայտարարությանը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսպես արձագանքեց.”Նույնիսկ պոռնիկներին մենք պոռնիկ չենք ասում, մենք նախահարձակ չենք լինում եւ ցանկացած դեպքում ընդամենը հակադարձում ենք”: