24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իվանիշվիլին չի կարող վարչապետ լինել, եթե վերադարձնի իր վրացական քաղաքացիությունը

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած “Վրացական երազանք” կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, ով վերջերս գլխավորեց վրացական կառավարությունը, կարող է զրկվել այդ պաշոտնից իր` վրացական քաղաքացիությունը կրկին ստանալուց հետո:

“Բավական է, որ դատարանը վերադարձնի իմ քաղաքացիությունը, եւ ես չեմ կարող այլեւս վարչապետ լինել”,-Իվանիշվիլիի խոսքերն է մեջբերում “Ինտերֆաքսը”:

Ներկա պահին Իվանիշվիլին կառավարությունը ղեկավարում է որպես Ֆրանսիայի քաղաքացի, սակայն վրացական քաղաքացիություն ստանալու դեպքում նա կզրկվի այդ իրավունքից:

“Այսպիսի “անեկդոտային” է մեր սահմանդրությունը”,-կատակել է Իվանիշվիլին:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դուրս կգա քաղաքականությունից մեկ ու կես տարուց` միաժամանակ նշելով, որ կշարունակի պատասխանատվություն կրել իր խոստումների համար: Նրա կարծիքով` վրացական հասարակությունը պետք է սովորի ինքնուրույն վերահսկել իշխանություններին, ինչով էլ ինքը պատրաստվում է զբաղվել քաղաքական սեկտորում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ