08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 26, 2012

Միջազգային հանրությունը համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերում Ադրբեջանի ֆաշիստական քաղաքակության հանդեպ.Ս Մելիքյան

Գալինա Ստարավոյտովայի հիմնադրամի տնօրեն, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ Սաֆարովի գործից հետո այնպիսի տպավորություն է, որ Արեւմուտքը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը թաքցնում են Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը: Նրա խոսքով` Սաֆարովի գործը բեկումնային պահ էր, որը կարելի էր օգտագործել ի շահ մեր պետության, սակայն դա տեղի չունեցավ: Ավելին, […]

Խանջյան փողոցի փլուզումից տուժածների ծախսերը կհոգա պետությունը. Դերենիկ Դումանյան

‘Դա բարդ կոտրվածք է, և ապագայում նրան վիրահատություն է սպասվում: Մնացածի վիճակը բավարար է, և հուսով եմ, որ 1-2 օրից նրանք դուրս կգրվեն’,-այսօր Կոտայքի մարզում լրագրողների հետ զրույցում, գնահատելով Խանջյան 20 հասցեում փլուզման հետևանքով տոժածներից մեկի վիճակն, ասաց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նախարարը հավելեց, որ հիվանդը գիտակից վիճակում է եւ շփվում է բժիշկների հետ: Մյուս […]

Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն` Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Արթուր Գեւորգյանը: Պրահայում ԱԺ նախագահ […]

Ավարտվել է Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը Չինաստան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում իր աշխատանքային այցն ավարտել է ՉԺՀ պետական խորհրդի անդամ, հասարակական անվտանգության նախարար Մենգ Ջյանզուի և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոբինի հետ հանդիպումներով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-չինական հարաբերությունների առկա վիճակն ու հեռանկարները,  զարգացման ուղիներն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ձեռք են բերվել երկկողմ համագործակցությունը խորացնելու […]

Մեծահարուստի ընտանիքը մնացել է փողոցում /վիդեո/

 ‘Չենք լռելու’-ին է դիմել Երևանի բնակիչ Կարինե Ավետյանը՝ պատմելով իր և իր երեխաների հետ պատահած դեպքի մասին: Ըստ Կարինեի, իր մեծահարուստ ամուսինը տարիներ շարունակ բռնությունների է ենթարկել իր ընտանիքի անդամներին, իսկ նրանց ընդվզումից հետո՝ հանել նրանց տնից՝ կաշառելով օրինապահ մարմիններին և դատարանին: ‘Դեռևս չեմ կարծում, որ ապրում ենք Օսմանյան կայսրությունում, այդ իսկ պատճառով արդարությունը վերականգնելու […]

Վերելակի ընկնելու հետևանքով տուժածների վիճակը ծանր է

Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածների վիճակը ‘Արմենիա’ բժշկական կենտրոնի մասնագետները գնահատում են ծանր։ Երկուսն էլ գիտակցություն ունեն։ Նրանցից մեկին, ում մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում և սալջարդ, կողոսկրերի կոտրվածքներ` այսօր կվիրահատեն, քանի որ վնասվել է փայծաղը։ Երկրորդ տուժածի մոտ ախտորոշվել է սուր գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, […]

Բողոքի ցույց ` ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների

 ‘Հայաստանն առանց քաղբանտարկյալների’ նախաձեռնությունը, ելնելով իր հիմնադրման հռչակագրում ամրագրված դրույթներից, նախատեսում է 02.11.2012 թ., ժ. 13:00  բողոքի ցույց անցկացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23), որտեղ այդ պահին ընթանալու է Կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի առնչությամբ դատական նիստը:  Նախաձեռնությունը կոչ է  անում քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին, Հայաստանն […]

Վարչապետը ծանոթացել է սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիայի գործունեությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում ‘Տոնուս-լես’ ընկերության կառուցած սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիա: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի և Առողջապահության նախարարներ՝ Տիգրան Դավթյանի ու Դերենիկ Դումանյանի ուղեկցությամբ շրջել է լաբորատորիայում՝ ծանոթացել փորձագիտական աշխատանքների ընթացքին: Ներդրումային ծրագիրը կազմել է մոտ 1.3 մլրդ դրամ, որի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքված […]

Մովսես Հակոբյանը ներկայացրեց ԶՈՒ-ում իրականացվող գործընթացների բովանդակությունը

Հոկտեմբերի 25-ին ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում կատարված շրջայցից հետո ՀՀ-ից ժամանած շուրջ երեք տասնյակ լրագրողներ հանդիպեցին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը նախ լրագրողներին ներկայացրեց Արցախի զինված ուժերում իրականացվող գործընթացների համառոտ բովանդակությանը, իսկ այնուհետեւ պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Շուրջ մեկ ժամ տեւած հարց ու պատասխանի ընթացքում շոշափվեցին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված