14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն` Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Արթուր Գեւորգյանը:

Պրահայում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովայի, առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի, Պրահայի արքեպիսկոպոս, Բոհեմիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Դոմինիկ Կարդինալ Դուկայի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բոնիչի հետ: Նախատեսվում է հանդիպում նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կարլովի Վարիում ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի, քաղաքապետ Պետր Կուլհանեկի հետ: Հոկտեմբերի 31-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ