25 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Խանջյան փողոցի փլուզումից տուժածների ծախսերը կհոգա պետությունը. Դերենիկ Դումանյան

‘Դա բարդ կոտրվածք է, և ապագայում նրան վիրահատություն է սպասվում: Մնացածի վիճակը բավարար է, և հուսով եմ, որ 1-2 օրից նրանք դուրս կգրվեն’,-այսօր Կոտայքի մարզում լրագրողների հետ զրույցում, գնահատելով Խանջյան 20 հասցեում փլուզման հետևանքով տոժածներից մեկի վիճակն, ասաց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նախարարը հավելեց, որ հիվանդը գիտակից վիճակում է եւ շփվում է բժիշկների հետ: Մյուս հիվանդը միջին ծանրության է, աջ սրունքի կոտրվածք ունի՝ բաց եւ բազմաբեկոր:

Նախարարը նշեց նաև, որ դժբախտ պատահարների դեպքում բոլոր ծախսերը հոգում է պետությունը, իսկ գործատուն կարող է լրացուցիչ օգնություն ցուցաբերել:
‘Դժբախտ պատահարի դեպքում մենք պարտավոր ենք տուժածին բուժել, և դրա համար պետությունը գումարներ նախատեսում է’,-հավելեց  Դումանյանը:

Լրագրողները հետաքրքվեցին նաև, թե ինչպես է նախարարը գնահատում վերելակի ընկնելուց տուժածների վիճակը: Դումանյանը պատասխանեց, որ նրանց վիճակը ծանր է, կան բազմաթիվ կոտրվածքներ, սալջարդներ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ