23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Միջազգային հանրությունը համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերում Ադրբեջանի ֆաշիստական քաղաքակության հանդեպ.Ս Մելիքյան

Գալինա Ստարավոյտովայի հիմնադրամի տնօրեն, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ Սաֆարովի գործից հետո այնպիսի տպավորություն է, որ Արեւմուտքը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը թաքցնում են Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը:

Նրա խոսքով` Սաֆարովի գործը բեկումնային պահ էր, որը կարելի էր օգտագործել ի շահ մեր պետության, սակայն դա տեղի չունեցավ: Ավելին, նա կարծում է, որ մենք այժմ չպետք է մասնակցենք որեւէ բանակցային գործընթացի:

Ասուլիսին ներկա ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը եւս նշեց, որ միջազգային հանրությունը համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերում Ադրբեջանի ֆաշիստական քաղաքակության հանդեպ:

Նրա համոզմամբ` Ադրբեջանը կշարունակի նույն տեմպով առաջ ընթանալ, մինչեւ որ Եվրամիությունը, ԱՊՀ-ն եւ ԵԱՀԿ-ն պատժամիջոցներ չկիրառեն նրա նկատմամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ