08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 26, 2012

Դատարանը գողին վերադարձրեց գողոնը

Վիեննայի դատարանը գողին վերադարձրել է գումարը, որը նա գողացել է այն բանկից, որտեղ աշխատելիս է եղել: Խոսքը 1993-ին կատարված հանցագործության մասին է: Այդ ժամանակ Վիեննայի բանկի աշխատող Օտտո Նյումենը կազմակերպել է բանկի ֆինանսական բաժնի կողոպուտը:  2 ընկերների հետ նա բանկից հանել է 2,3 մլն շիլինգ, ինչպես նաեւ ոսկու ձուլակտորներ եւ մետաղադրամներ: Հետաքննության ընթացքում հայտնաբերվել է […]

Հուսով եմ, որ սա դիվանագիտական անգրագիտության մասնավոր դեպք է. Շարմազանովը` ԲՀԿ-ական պատգամավորներին

              “Իմ գնահատմամբ ԲՀԿ –ական պատգամավորները  շատ անհաջող համեմատություն են արել: Տեղեկացնեմ, որ ՀՀ իշխանությունները երբեք չեն հայտարարել, որ Սեւրի պայմանագիրը ուժի մեջ չէ: Ավելին, նման հայտարարություններ պարբերաբար անում է թուրքական կողմը եւ զարհուրելի է, որ մեր գործընկերները կարող են ոգեւեորվել թուրքական  այն պնդումներով, որ Սեւրի  պայմանագիրն ուժի մեջ […]

ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրել

Այսօր երեկոյան, կհրավիրվի ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԳՄ նիստը հետաձգվեց, քանի որ ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետությունում չէր: Մեր ունեցած տեղեկություններով, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր:

‘Ժառանգությունը’ դատապարտում է

 ‘Ժառանգություն’ խմբակցությունը հայտարարում է, որ դատապարտելի են Երեւանի քաղաքային իշխանությունների կողմից փոքր եւ միջին բիզնեսին երկար տարիներ պատկանող ինքնակամ կառույցների ապամոնտաժման համար իրականացվող կոշտ գործողությունները: Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան քաղաքացիների ահազանգով ‘Ժառանգություն’ խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Թեւան Պողոսյանն այցելել են Երեւան քաղաքի Ուլնեցի փողոցի 62 շենքի հարեւանությամբ տեղակայված Ռուզաննա Վերանյանին պատկանող […]

Ընտանիքը հայապահպանության ամենակարևոր օղակն է. պատմաբան

Հոկտեմբերի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՙԱզգային արժեքների քարոզը երիտասարդության շրջանում՚ թեմայով հանդիպում-քննարկում։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը ՙՀայ ընտանիքը և նրա ազգապահպան դերը՚ զեկույցում նշեց, որ դարեր շարունակ ազգային առանձնահատկությունները, հայ լինելու հանգամանքը, ազգային ինքնագիտակցությունը սերունդներին փոխանցվել են ընտանիքի միջոցով, այն […]

Ծառուկյանի ստորագրությունը որոշ ԲՀԿ-ականների հրապարակային ելույթներից կարևոր է. Արմեն Աշոտյան

‘Այսօր որոշ ԲՀԿ-ականներ փորձում են տարբեր տեսակի արտահայտություններով մթնոլորտ ստեղծել, թե ԲՀԿ-ն կրակն է ընկել` կոալիցիոն հայտնի հուշագիրը ստորագրելով’,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Սակայն, ըստ նախարարի` ոչ ոք կրակը չի ընկել: ‘Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` իր տված նախնական խոստումներից, ստորագրություններից ինչպես է հաջորդ քայլն ածանցում, բայց այս դեպքում հաստատ կրակը […]

Հացադուլավոր դատապարտյալներից մեկը դադարեցրել է հացադուլը

“Նուբարաշեն” ՔԿ հաստատությունում հոկտեմբերի 22-ից հացադուլ հայտարարած 20-ամյա Սերոբ Մխիթարյանն այսօր դադարեցրել է հացադուլը: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց նրա մայրը՝ տիկին Մարիետան: Վերջինիս պատմելով, ամուսնու հետ տեսակցել է որդուն, հորդորել են դադարեցնել հացադուլը, քանի որ օգուտ չի բերի դրանով: “Տղաս բողոքում է անարդար վճռի դեմ, ոչ թե կալանավայրերի տնօրինության: Նա անմեղ է, գլխին […]

Քիմ Քարդաշյանն ամուսնանո՞ւմ է

Քիմ Քարդաշյանը եւ ռեփեր Քեյնի Ուեսթը հանդիպում են արդեն 8 տարի, եւ այժմ զույգը որոշել է, որ դա բավական երկար ժամանակ է հարաբերություններն օրինականացնելու համար: Խնդիրը նրանում է, որ Քիմը դեռեւս պաշտոնապես բաժանված չէ նախկին ամուսնուց` Քրիս Համֆրիսից: Նրանց ամուսնությունն ընդամենը 2 ամիս շարունակվեց, սակայն ապահարզանը շարունակվում է մեկ տարի: Քիմը ցանկություն է հայտնել, որպեսզի […]

Ցուցադրվել են ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակները

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ռազմական արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների կողմից մշակված և թողարկված արտադրատեսակների ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված էին տասնյակ ընկերություններ՝ իրենց արտադրական և փորձնական ցուցանմուշներով, որոշակի զինատեսակներ, զինամթերք, ղեկավարման համակարգեր և ծրագրային ապահովման նախագծեր, ինչպես նաև հանդերձանքի և պահեստամասերի լայն տեսականի: Ռազմարդյունաբերության ոլորտում հայկական ձեռնարկությունների ձեռքբերումներն օր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված