19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Քիմ Քարդաշյանն ամուսնանո՞ւմ է

Քիմ Քարդաշյանը եւ ռեփեր Քեյնի Ուեսթը հանդիպում են արդեն 8 տարի, եւ այժմ զույգը որոշել է, որ դա բավական երկար ժամանակ է հարաբերություններն օրինականացնելու համար: Խնդիրը նրանում է, որ Քիմը դեռեւս պաշտոնապես բաժանված չէ նախկին ամուսնուց` Քրիս Համֆրիսից: Նրանց ամուսնությունն ընդամենը 2 ամիս շարունակվեց, սակայն ապահարզանը շարունակվում է մեկ տարի:

Քիմը ցանկություն է հայտնել, որպեսզի իր հասանքիը Քենյիի հետ շատ շքեղ լինի եւ դրա համար ինքը չի խնայի միլիոնավոր դոլարներ: Աստղը որոշել է վերջապես կրել իր երազանքի հարսանեկան զգեստը` զարդարված ադամանդներով, որն արժե 5,8 մլն:

Քարդաշյանը մտադիր է հարսանեկան արարողության համար լավագույն սցենարիստներին վարձել, ինչպես նաեւ խնդրել մտերիմ ընկերուհիներին` Բեյոնսեին եւ Սելին Դիոնին, երգել իր հարսանիքին:

Մնում է միայն զինվել համբերությամբ եւ սպասել նրա աննախադեպ ծրագրերի իրականացմանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ