22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյանի ստորագրությունը որոշ ԲՀԿ-ականների հրապարակային ելույթներից կարևոր է. Արմեն Աշոտյան

‘Այսօր որոշ ԲՀԿ-ականներ փորձում են տարբեր տեսակի արտահայտություններով մթնոլորտ ստեղծել, թե ԲՀԿ-ն կրակն է ընկել` կոալիցիոն հայտնի հուշագիրը ստորագրելով’,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Սակայն, ըստ նախարարի` ոչ ոք կրակը չի ընկել: ‘Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` իր տված նախնական խոստումներից, ստորագրություններից ինչպես է հաջորդ քայլն ածանցում, բայց այս դեպքում հաստատ կրակը չի ընկել և, ես կարծում եմ, որ Գ.Ծառուկյանը ստորագրել է քաղաքական համաձայնություն, որը շատ ավելի կարևոր է, քան որոշ ԲՀԿ-ականների հրապարակային ելույթները’,-շարունակել է Աշոտյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, ևս գրառում է արել ԲՀԿ-ականների հրապարակային ելույթների մասին` ասելով. ‘Հատուկ վերջերս անձնական կարծիք հայտնող ԲՀԿ-ականների համար.

Անձնական կարծիքդ հայտնիր վերջինը և չես սխալվի’:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասել էր, որ, իր կարծիքով, նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պիտի մասնակցի սեփական թեկնածուով: Պատգամավորը նաև նշել էր. ‘Գոյություն չունի կոալիցիա` ՕԵԿ-ԲՀԿ-ՀՀԿ ֆորմատ եւ պարտադիր չէ դրա մասին հայտարարի պարոն Ծառուկյանը, որպեսզի մենք բոլորս տեղեկանանք, որ այսօր նման կոալիցիա գոյություն չունի”:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ