13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հուսով եմ, որ սա դիվանագիտական անգրագիտության մասնավոր դեպք է. Շարմազանովը` ԲՀԿ-ական պատգամավորներին

 

 

 

 

 

 

 

“Իմ գնահատմամբ ԲՀԿ –ական պատգամավորները  շատ անհաջող համեմատություն են արել: Տեղեկացնեմ, որ ՀՀ իշխանությունները երբեք չեն հայտարարել, որ Սեւրի պայմանագիրը ուժի մեջ չէ: Ավելին, նման հայտարարություններ պարբերաբար անում է թուրքական կողմը եւ զարհուրելի է, որ մեր գործընկերները կարող են ոգեւեորվել թուրքական  այն պնդումներով, որ Սեւրի  պայմանագիրն ուժի մեջ չէ եւ այն անհաջող համեմատել կոալիցիոն  համաձայնագրի հետ”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԲՀԿ-ական պատգամավորների արած հայտարարությանը:

Էդուարդ Շարմազանովը հավելել է. ”Հուսով եմ, որ սա դիվանագիտական անգրագիտության  մասնավոր դեպք է եւ խոսք է գնում բացառապես մասնավոր կարծիքի մասին, որը որեւէ աղերս չի կարող ունենալ ԲՀԿ պաշտոնական դիրքորոշման հետ”:

Նշենք, որ այսօր, երբ լրագրողները ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Հովհաննիսյանին եւ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին խնդրեցին մեկնաբանել վարչապետ Տիգրան Սարգսյանի այն դիտարկումը, թե ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից ստորագրված կոալիցիոն հայտարարությունը  ` Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում սատարելու վերաբերյալ ուժի մեջ է, Նաիրա Զոհրաբյանը այդ  հայտարարությունը համեմատեց Սեւրի պայմանագրի հետ եւ նշեց, թե եթե առաջնորդվենք այդ նույն տրամաբանությամբ, ուրեմն առայսօր Սեւրի պայմանագիրն էլ է ուժի մեջ:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ