25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դատարանը գողին վերադարձրեց գողոնը

Վիեննայի դատարանը գողին վերադարձրել է գումարը, որը նա գողացել է այն բանկից, որտեղ աշխատելիս է եղել:

Խոսքը 1993-ին կատարված հանցագործության մասին է: Այդ ժամանակ Վիեննայի բանկի աշխատող Օտտո Նյումենը կազմակերպել է բանկի ֆինանսական բաժնի կողոպուտը:  2 ընկերների հետ նա բանկից հանել է 2,3 մլն շիլինգ, ինչպես նաեւ ոսկու ձուլակտորներ եւ մետաղադրամներ: Հետաքննության ընթացքում հայտնաբերվել է գումարի մի մասը միայն եւ տրվել Ավստրիայի արդարադատության նախարարությանը: Մինչ օրս գումարը չի պահանջել ոչ բանկը, ոչ էլ ապահովագրական ընկերությունը, որն աշխատում է նրա հետ:

2012-ին դատարանը որոշել է զբաղվել “չպահանջված” գումարի ճակատագրով: Որոշվել է, որ այն կարելի է վերադարձնել Նյումենին, ով 7 տարվա փոխարեն բանտում է անցկացրել 3,5 տարի: Այնուհետեւ պարզվել է, որ բանկը գումարն ստացել է ապահովագրական ընկերությունից:

Երբ դատարանից զանգահարել են Նյումենի փաստաբանին, նա նույնիսկ չի հավատացել եւ տեղեկության հավաստիությունն ստուգելու համար զանգահարել է բանկ եւ ապահովագրական ընկերություն: Արդյունքում` Նյումենը 63 հազար եվրո է ստացել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ