28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեր ազգի 2/3-րդն ապրում է արտերկրում. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած ‘ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր թրենդներ և տեխնոլոգիաներ’ խորագրով համաժողովի բացմանը: Կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է. ‘Մեր ազգի 2/3-րդն ապրում է արտերկրում, ինչը նշանակում է, որ դրամական փոխանցումները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Մենք պարտավոր ենք նայել ապագային՝ փորձելով վեր հանել այն բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը, որոնք հնարավոր են այս բնագավառում: Այդ տեսակետից, այս համաժողովն ունի կարևոր նշանակություն, քանի որ ձեր փորձը և գիտելիքները թույլ կտան վեր հանել դրամական փոխանցումների զարգացման առաջնային ուղղությունները’:

Վարչապետի խոսքով՝ այսօրվա գիտատեխնիկական զարգացումները՝ նոր տեխոնոլագիաները, էլեկտրոնային համակարգերը, մեծապես կապված են այս ոլորտի հետ, ուստի Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրում ինֆորմացիոն համակարգերի զարգացմանը և, ընդհանրապես, հեռահաղորդակցության բնագավառին: “Այս ոլորտում վերջին տարիներին մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրել և տարածաշրջանում առաջատար տեղեր ենք զբաղեցնում՝ ինտերնետ օգտագործողների քանակով, ինտերնետի գնով և երկրում ինտերնետի ապահովման ծածկույթով: Առաջիկա տարիներին Հայաստանում կիրականացվեն նաև այնպիսի բարեփոխումներ, որոնք լուրջ ազդեցություն կունենան նաև դրամական փոխանցումների ոլորտի զարգացման վրա”,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ հարկային ոլորտում ներդրվում է էլեկտրոնային հաշվետվությունների համակարգ, որից այսօր օգտվում են 10 հազար կազմակերպություններ, իսկ սկսած 2013 թվականից՝ բոլոր հարկ վճարողները հարկային մարմինների հետ կշփվեն բացառապես էլեկտրոնային հաշվետվությունների եղանակով: ‘Դա նշանակում է, որ նրանք պետք է ունենան նաև էլեկտրոնային ստորագրություն: Կառավարությունը փոքր և միջին բիզնեսի համար կսուբսիդավորի էլեկտրոնային ստորագրություն ստանալը: Այսինքն, աստիճանաբար Հայաստանում լավ հիմք է ստեղծվում էլեկտրոնային բանկինգի և դրամական փոխանցումների զարգացման համար’,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Խոսելով մեր երկրում բանկային ոլորտի վերաբերյալ՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությանը հաջողվել է կտրուկ ամրացնել այդ համակարգը: ‘Հայաստանն ունի ուժեղ բանկային համակարգ: Ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին ալիքը մեր բանկային ոլորտին չդիպավ, քանի որ բարձր էր կապիտալի մակարդակը և լիկվիդայնությունը”,- նշել է գործադիրի ղեկավարը:
Համաժողովին մասնակցում են ՌԴ, ԱՊՀ, Վրաստանի, Մերձբալթյան երկրների խոշորագույն բանկերի ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների, բանկային ասոցիացիաների և վճարային համակարգերի ներկայացուցիչներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ