Սիրիայում խախտվել է տոնական հրադադարը
Հոկտեմբերի 26-ին Սիրիայի մայրաքաղաքԴամասկոսի արվարձաններում թեժ մարտեր են ընթացել կառավարական զորքերի եւ ապստամբների միջեւ, հաղորդում է “Reuters”-ը: Արյունահեղությունը շարունակվում է` չնայած մեկ օր առաջ կնքված հրադադարին:
Ընդդիմության տվյալներով` զրահամեքենաների հարվածների եւ դիպուկահարների կրակոցներից առնվազն 3 մարդ է զոհվել, եւս մի քանիսը վիրավոր են: Գրոհն ուղղված է եղել Հարաստայից ոչ հեռու գտնվող ռազմական բազայի ուղղությամբ:
Հարաստան գտնվում է գլխավոր մայրուղու վրա, որը կապում է Դամասկոսը երկրի հյուսիսային եւ արեւելյան շրջանների հետ, այդ պատճառով էլ նրա վերահսկողությունը կարեւոր է 2 կողմի համար էլ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին սիրիական կառավարությունը եւ ապստամբները ժամանակավոր հրադադար էին կնքել: Թե ով է այն խախտել Հարաստայում, առայժմ հայտնի չէ: